ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը
10:42, April 20, 2018 | Այլ, ՀայտարարություններՎԱՐՇԱՎԱ, 2018թ.-ի ապրիլի 19 – ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբորգ Սոլրուն Գիսլադոտիրն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը երկրում, մինչ բողոքիցույցերը շարունակվում են այնտեղ:
«Բոլոր մարդիկ ունեն իրենց կարծիքը բողոքի խաղաղ ցույցերով արտահայտելու հիմնարար իրավունք», ասել է ԺՀՄԻԳ տնօրենը: «Իրավապահ մարմինները ոչմիայն պետք է զերծ մնան խաղաղ հավաքների ազատության իրավունքը խոչընդոտելուց, այլև պարտավոր են նպաստել այդ իրավունքի իրացմանը: Սա ներառում էցանկացած խոչընդոտներից, ինչպիսիք են գործակալ-սադրիչները կամ հակացուցարարները, մասնակիցների ապահովության և անվտանգության ապահովումը»:
Նշելով Հայաստանի իշխանությունների առաջարկն ընդդիմության հետ երկխոսության մեջ ներգրավվելու վերաբերյալ՝ Գիսլադոտիրը մտահոգություն է հայտնելՀայաստանի ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների՝ այդ թվում անչափահասների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման դեպքերի, ինչպես նաևԵրևանում և այլ քաղաքներում մասսայական ձերբակալման վերաբերյալ:
«Իշխանությունները պետք է ապահովեն, որ հանրային անվտանգությունն ապահովելու ցանկացած միջոց իրավաչափ է, անհրաժեշտ և համաչափ և ուղղված չէտարբերվող կարծիքները լռեցնելուն», ասել է Գիսլադոտիրը: