Միքայել Կիրակոսյանը բռնությամբ հեռացվել է հավաքի վայրից
13:12, July 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2015 թ. հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող հավաքի մասնակից Միքայել Կիրակոսյանի խախտված իրավունքների պաշտպանությունը: Հավաքը ցրելու ընթացքում Մ. Կիրակոսյանը հավաքի այլ մասնակիցների հետ բռնությամբ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ստանալով գլխի և ուսի վնասվածքներ: Մոտ երեք ժամ ոստիկանության բաժնում պահվելուց հետո իր պահանջով կանչված շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ստացել բուժօգնություն:
Մ. Կիրակոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց շրջանակներում Մ. Կիրակոսյանը ենթարկվել է դատաբժշկական փրձաքննության:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, կբացահայտի և պատասխանատվության կենթարկի Մ. Կիրակոսյանի իրավունքները խախտած պաշտոնատար անձանց։