2014-2016 թթ. Գործողությունների ծրագրի նախագծի առաջարկությունների փաթեթ քաղաքացիական հասարակությունից
14:48, May 1, 2014 | Այլ, ՀայտարարություններԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից ապրիլի 30-ին տարածվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին ուղարկվեցին Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանի 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի կառավարական նախագծի բարեփոխման առաջարկություններ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների կողմից
Ապրիլի 29-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ուղարկեց Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանի 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի կառավարական նախագծի բարեփոխման առաջարկություններ` քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների կողմից:
«Այս նամակին կից ներկայացվող առաջարկությունները բխում են մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներից եւ համապատասխանում են ԲԿԳ արժեքային համակարգին: Այս առաջարկները մշակելիս հաշվի են առնվել քաղաքացի Նարինե Մովսիսյանի, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան հիմնադրամի, «Արազա» եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ գաղափարներն ու առաջարկները:»-Ասվում է նախարարին ուղղված «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի նամակում:
Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան ծրագրի 2014-2016 գործողությունների ծրագրում առաջարկվող լրացումներում ներառնված է 24 առաջարկ` ՏԻՄ թափանցիկության եւ հաշվետվողականության ոլորտից, կոռուպցիա դեմ պայքարի, հեռուստառադիոհեռարձակողների եւ սահմանափակ ռեսուրսներ օգտագործող այլ կազմակերպություների գործունեության թթափանցիկության ապահովման մասին, ինչպես նաեւ ընտրական համակարգի թափանցիկության, զանազան խմբերի պաշտոնյաների շահերի բախման կարգավորման, հանրային կառավարմանը հանրային մասնակցության մակարդակի բարձրացման մասին եւ այլն:
Կառավարության աշխատակազմը ԲԿԳ-Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը վերջնամշակելու եւ հաստատելու է մինչեւ 2014 թվականի հունիսի 15-ը»:
Առաջարկություններն ամբողջությամբ ներկայացվում են նաեւ հանրությանը` այս հաղորդագրությանը կից: