2016թ․ հուլիսի 17-ից 31-ը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինի ազատազրկումների, բռնությունների, ծեծի ենթարկած ոստիկանների, ակնհայտ քաղաքական նպատակներով կալանքի որոշումներ ընդունած դատավորների և այս ապօրինություններն ուղղակիորեն հովանավորած պաշտոնատար անձանց և հասարակական, քաղաքական գործիչների ցուցակ
18:19, August 11, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016թ. հուլիսի 17-ից 31-ի ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացրած գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվեցին ՀՀ քաղաքացիների իրավունքները.
- ապօրինաբար ազատազրկվեցին մոտ 700 ՀՀ քաղաքացիներ, որը կրում էր առևանգման բնույթ
- առանց որևէ իրավական հիմնավորումների, ՀՀ քաղաքացիները ոստիկանության բաժիններում անազատության մեջ պահվեցին մինչև 30 ժամ
- ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասերի ծառայության վայրերն օգտագործեցին որպես քաղաքացիներին ապօրինաբար անազատության մեջ պահելու վայրեր,
- խաղաղ հավաքների մասնակիցների, Երևան քաղաքի Սարի Թաղամասի բնակիչների նկատմամբ կիրառվեցին բռնություններ, ծեծ ու հատուկ միջոցներ,
- լրագրողների նկատմամբ կիրառվեցին ակնհայտ, թիրախավորված բռնություններ և ծեծ, նպատակ ունենալով խոչընդոտել նրանց գործունեությունը՝ նաև ոչնչացնելով նրանց լրագրողական տեխնիկան
- ակնհայտ քաղաքական հետապնդման բնույթ ուներ կալանքը որպես խափանման միջոցի ընտրության վերաբերյալ դատարանների որոշումները.
Ներկայացվող Ցուցակում ներգրավված են մարդու իրավունքների խախտումներում անմիջական մասնակցություն ունեցած, նրանց գործողությունները անմիջականորեն հովանավորած քաղաքական և պետական գործիչները:
Գտնում ենք, Ցուցակում նշված անձանց նկատմամբ պետք է կիրառվեն հետևյալ սահմանափակումները.
- ժողովրդավարական երկրներ մուտքի նկատմամբ,
- ԵԱՀԿ, ԵԽ-ի, ԵՄ, ՄԱԿ-ի և մարդու իրավունքների սկզբունքները որպես հիմնարար արժեքներ հռչակած այլ միջազգային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցության նկատմամբ,
Գտնում ենք, որ պետք է հետաքննություն սկսել ժողովրդավարական երկրներում Ցուցակում նշված անձանց, գույքի, ունեցվածքի, բանկային հաշիվների ծագման օրինականության ուղղությամբ:
Ցուցակն, իհարկե, ամբողջական չէ, և ակնկալում ենք առաջարկություններ, լրացումներ, որոնք կարող եք ուղարկել hcav@hcav.am էլեկտրոնային հասցեին:
Ցուցակը տես այստեղ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ