ԱԱԾ հարցաննության հրավիրվողները մարդու իրավունքների վերաբերյալ իրավական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
18:46, December 21, 2017 | Հայտարարություններ, Սեփական2017 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Ռ. Քուրքյանը Ֆեյսբուքյան կեղծ էջի միջոցով Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր է արել: Համաձայն ԱԱԾ հայտարարության՝ Ռ. Քուրքյանը իր իբր հանցավոր գործունեության մեջ է ներգրավել Հայաստանում և դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայերի և նրանց միջոցով նախապատրաստել ահաբեկչական գործողությունների իրականացում՝ ՀՀ տարածքում:
Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել, որ այս գործով քաղաքացիներ են հրավիրվում Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր հրավիրվել են ԱԱԾ կամ տեղեկություններ ունեն ԱԱԾ հարցաքննության հրավիրվածների վերաբերյալ, Ձեր իրավունքների վերաբերյալ իրավական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ զանգահարելով 0322 4 22 68, 094 04 22 68, 010 53 61 72 հեռախոսահամարներով և 0 8000 12 11 անվճար թեժ գծին (երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:30, շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00), ինչպես նաև՝ գրել hcav@hcav էլ. փոստի հասցեին:
Ցանկության դեպքում դեպքում երաշխավորում ենք անձի գաղտնիությունը: