Խափանել են galatv.am կայքի աշխատանքը
12:26, April 22, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԳալա հեռուստաընկերությունից ահազանգ է ստացվել․
«Ապրիլի 19-ին՝ ժ.19:00-ի մոտակայքում, խափանել են galatv.am կայքի աշխատանքն այն բանից հետո, երբ կայքում տեղադրվեց միջազգային ԶԼՄ-ներին հղված կոչը՝ Հայաստանի հասարակության համար վճռորոշ իրադարձություններին հատուկ ուշադրություն դարձնելու հորդորով:
ԶԼՄ-ների արձագանքը պետք է որոշակի սթափեցնող եւ զգոն պահող գործոն հանդիսանար, որ իշխանությունները զերծ մնան սադրանքներից եւ անհամաչափ ուժի կիրառումից:
Կայքի խափանումից հետո ապրիլի 21-ին արգելափակվել է նաեւ galatv.am կայքի ֆեյսբուքյան էջի ռուսերեն բաժնի ադմինիստրատորի գործունեությունը»: