ՊՆ-ի դեմ գործով վճիռը չի հրապարկվել. դատարանը որոշել է վերսկսել դատաքննությունը
11:21, December 22, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր2017 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Վարչական դատարանը պետք է հրապարակեր ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:
Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք: 2017 թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել:
Երեկ դատարանը որոշել է չհրապարակել վճիռը և վերսկսել գործի դատաքննությունը: