Թբիլիսիում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում/դասընթաց ընտրական գործընթացների կոալիցիոն դիտարկման վերաբերյալ
16:50, December 22, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքԺողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) շրջանակներում Միջազգային հասարակություն հանուն արդար ընտրությունների և ժողովրդավարության կազմակերպությունը (ISFED, Վրաստան), Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ 2014 թ. դեկտեմբերի 16-18-ը Թբիլիսում կազմակերպեց աշխատանքային քննարկում/դասընթաց, որն ուղղված էր EPDE հիմնադիր անդամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների կոալիցիոն դիտորդական առաքելության զարգացմանը: Դասընթացին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Թրանսփարենսի ինթերնեշնլ- հակակոռուպցիոն կենտրոնից, Իրավունքի Եվրոպա ՀԿ-ից և «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբից:
Դասընթացը վարում էին EPDE հիմնադիր անդամ ռուսական Գոլոս ասոցացիայի փորձագետ Ռոման Ուդոտը և ISFED կազմակերպության ծրագրերի համակարգող Նուցի Օդիշարիան: Դասընթացի ընթացքում քննարկվեցին կոալիցիոն աշխատանքի առանձնահատկությունները և առավելությունները:
Փորձագետ Ռոման Ուդոտը ներկայացրեց կոալիցիայում աշխատանքների իրականացման սկզբունքները, ներքին հաղորդակցության ուղիներն ու կառուցվածքը:
Գործնական աշխատանքների ընթացքում գործընկերները նշեցին ՀՀ-ում ընտրությունների հետ կապված հիմնական մարտահրավերները և նախանշեցին կոալիցիայի առաքելությունն ու նպատակները: