ՀՀ Ոստիկանությունը տեղեկատվություն է տրամադրել ոստիկանության ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ
14:35, October 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Ոստիկանություն2017 թ. սեպտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցում է ներկայացվել ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանին:
Դրանով ակնկալում էինք տեղեկատվություն ստանալ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, նրանց գործառույթների ու առանձին ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ:
ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն վերջին մասի վերաբերյալ, իսկ մյուս մասերի առնչությամբ նշել, որ ՀՀ Կառավարության որոշումներով դրանք համարվում են գաղտնի տեղեկատվություն, և տրամադրել չեն կարող: Հավելել է նաև, որ ՀՀ Ոստիկանության զարգացման 2017-2022 թվականների մշակվող հայեցակարգում առաջարկություն է ներկայացվելու դրանք գաղտնազերծելու վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ մասով ևս ՀՀ Ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2017 թ. հոկտեմբերի 23-ին հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան:
Հայցը հիմնավորել է նրանով, որ ժողովրդավարական պետությունում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, նման տեղեկատվությունը չի կարող գաղտնի պահվել: Դրանով քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ու ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ և չի բխում ՀՀ Սահմանադրությունից ու ՀՀ վավերացրած միջազգային պարտավորություններից:
ՀՀ Ոստիկանության տրամադրած տարբերանշանները, ըստ ստորաբաժանումների, ներկայացնում ենք ստորև.
Մյուս մարզային ստորաբաժանումներն ունեն համանման տարբերանշաններ՝ համապատասխան մարզի անվանմամբ: