«Մեկ ելակետից հանդես գալով և մեկ այլ ելակետով դատողություններ կատարելը սովորական աճպարարություն է»
18:25, August 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյս միտքը ձևակերպեմ որպես ի գիտություն և աջակցություն կողմնորոշվելու` տարատեսակ ուղեղների համար:
Որևէ անձի կողմից կատարած հանցավոր գործողության կատարումը կանխելու, հայտնաբերելու, բացահայտելու ուղղությամբ քայլերի կատարման համար պատասխանատու են իրավապահ և դատական մարմինները, իսկ իրավապաշտպանության խնդիրն է հետևել, գնահատել պետական մարմինների գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը ըստ մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների և պահանջներ ու առաջարկություններ ներկայացնել այդ մարմիններին:
Որևէ վերլուծություն, գնահատական, պահանջ ներկայացնելիս կողմնորոշվեք Ձեր ելակետի ընտրության հարցում: Անվանումը չի որոշիչ Ձեր հրապարակավ հանդես գալու, այլ դիրքորոշման ելակետը:
Մեկ ելակետից հանդես գալով և մեկ այլ ելակետով դատողություններ կատարելը սովորական աճպարարություն է…