Ցուցարարի դեմ ոստիկանության հայցի քննությունը՝ վաղը
18:17, June 5, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կշարունակի քննել ցուցարարի դեմ Ոստիկանության ներկայացրած հայցը:
Ցուցարար Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով՝ հավաքի մասնակցի՝ իր պարտականությունները չկատարելու և ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար:
Հասմիկ Էվոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացրեց ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցի հիմքերն ու առարկան:
Ապա գործի վարույթը մասնակի կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացեց: Դրան դատարանը կանդրադառնա դատաքննության փուլում: