Վերաքննիչ վարչական դատարանը ցուցարարի գործով որոշում կկայացնի
18:38, February 6, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. փետրվարի 7-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կհրապարակի ցուցարար Վարդան Բալյանի գործով վճիռը:
Վարդան Բալյանը 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից է:
ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր նրան վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
2016 թ. նոյեմբերի 28-ին դատարանը հայցը բավարարել էր մասնակի, և ցուցարարին տուգանել 70.000 ՀՀ դրամով:
Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են բեկանել վարչական դատարանի ակտը և կայացնել նոր դատական ակտ: