ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ
12:55, February 8, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարությանը առաջարկներ է ներկայացրել գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ:
Առաջարկները վերաբերում են նախագծով առաջարկվող՝ դիմում ներկայացնելու և դիմումի քննարկման հարաբերությունները սահմանող դրույթներին և տարկետում տալու պայմաններին:
Առաջարկները՝ ըստ առանձին ոլորտների ներկայացնում ենք ստորև.
Գիտության և կրթության բնագավառ | Մշակույթի և արվեստի բնագավառ | Սպորտի բնագավառ |