Ըստ Սահմանադրության՝ պետք է կառուցվածքային փոփոխությունները լինեին, նոր միայն՝ նշակվեին նախարարները. Ա.Սաքունց
11:48, May 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԸստ Սահմանադրության տրամաբանության՝ նախ՝ պետք է լինեին կառուցվածքային փոփոխությունները, ապա միայն ՀՀ Նախագահը ստորագրեր նախարարներ նշանակելու մասին հրամանագրերը: Կատարվածը նշանակում է, որ կառուցվածքն է հարմարեցվում անձերին, ո´չ թե նրանք՝ կառուցվածքին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հղում անելով մայր օրենքի 85-րդ հոդվածին, որը սահմանում է, որ Կառավարության կառուցվածքը, և նրան ենթակա պետական կառավարման մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետին է ներկայացվում ու սահմավում է ՀՀ Նախագահի հրամանագրով:
«Տրամաբանությունը հետևյալն է. եթե դու կառուցվածքը չես հաստատում սկզբից, մարդուն նշանակում ես, հետո նոր կառուցվածք փոխում, դա նշանակում է, որ այդ փոփոխությունները հարմարեցնում ես անձին»,-ասա Ա. Սաքունցը և շարունակեց.«Խնդիրն այն է, որ այստեղ «ծրագիր» հասկացությունը՝ որպես կարևոր նշանակության խնդիր, ինչպես չի եղել, այնպես էլ չի լինելու: Ամենը զուտ անձերով է պայմանավորված, որովհետև մաֆիան ղեկավարվում է ո´չ թե հրապարակային ծրագրերով, այլ՝ ստվերային, որոնց իմաստը իշխանության ռեսուրսների տիրապետումն է՝ որոշակի անձերի կամ անձնային, խմբային շահերի հիման վրա»:
Ի պատասխան հարցի՝ ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ հասարակությունը Կառավարության նոր կաբինետից, որը գրեթե ձևավորված է (2 նախարար է մնացել, որ նշանակվի) իրավապաշտպանը նկատեց. «Այն, ինչ կատարվում է, առհասարակ, որևէ կապ չունի հասարակության պահանջների, խնդիրների, մարտահրավերների, երկրի տնեսական խնդիրների և այլնի հետ»:
Անդրադառնալով նոր Կառավարության կազմին ու բնույթին՝ Արթուր Սաքունցը նկատեց, որ այս Կառավարութունը ևս օլիգարխիկ է՝ այն տարբերությամբ, որ «Սերժ Սարգսյանի օլիգարխիկ թիմը փոխարինվում է Ռոբերտ Քոչարյանի օրոք ձևավորված օլիգարխիկ թիմի ներկայացուցիչներով»:
Սա Արթուր Սաքունցն անվանում է սահուն իշխանափոխություն:
«Կնքահայրը փոխվում է, այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր ժամանակն սպառել է, որովհետև չի կարողացել տիրապետել իրավիճակին, հիմա նորից նախկին քավորն է վերադառնում: Ընդամենը՝ սա է»,-ասաց իրավապաշտպանը ՝ չհամաձայնելով այն դիտարկմանը, թե այդ անձինք աշխատում էին նաև Սերժ Սարգսյանի «մոտ»:
«Հիմնական խնդիրն այն է, որ Երվանդ Զախարյանը, Դավիթ Հարությունյանը, նույն Հովիկ Աբրահամյանը, ով Ռոբերտ Քոչարյանի օրոք տարածքային կառավարման նախարար էր, Հովհաննես Մանուկյանը…. այսինքն՝ կադրային բուն բանկը Ռոբերտ Քոչարյանինն է: Այսինքն՝ կան երկու նախագահների մոտ երկրորդ, առաջին դիրքում գտնվողներ »,-նկատեց իրավապաշտպանը:
Նրա ընկալմամբ՝ Սերժ Սարգսյանը, այս շրջանում չկարողանալով ամբողջացնել իշխանությունը կամ սեփական թիմ ձևավորել, աստիճանաբար վերադարձնում է իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին:
Աղբյուրը՝ www.tert.am