Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
11:19, September 7, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Շանթ Հարությունյանը դատապարտվել է քաղաքական հայացքների համար և նրա մեղադրանքը հիմնավորվել է, դատավճիռը կայացվել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով: Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու և արդարացնելու ընթացակարգը հետևյալն է՝ դատախազը մտնում է դատարան՝ քաղաքական իրավիճակի փոփոխման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ: Այդ հարցը, իրավապաշտպանի համոզմամբ, կարող էր լուծված լինել դեռ երկու ամիս առաջ:
«Շանթ Հարությունյանի ազատ արձակումը ոչ թե քաղաքական, այլ դատաիրավական ոլորտում է»,- նշեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք՝ Հարությունյանը 2014 թվականին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երբ 2013 թվականին ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ եղան: