Խաժամուժը դիտորդի անվան տակ ներթափանցել է ընտրատեղամասեր
May 16, 2017Ինչո՞ւ ավանդաբար դիտորդություն իրականացնող կազմակերպությունները չմասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին, ընտրությունից-ընտրություն ինչո՞ւ է նվազում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ովքե՞ր են լրացնում նրանց տեղը ընտրատեղամասերում եւ ինչ դերակատարումով: «Հետքի սրահ»-ում այս հարցերն են քննարկվել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ: