«Ազգ բանակը» դիակապտություն է. կյանք՝ 5 միլիոնի դիմաց
April 23, 2017Երկրում ունենալով կոռուպցիայի հետ կապված խնդիրներ, ունենալով քաղաքական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ, հերթական անգամ նախագահի և պաշտպանության նախարարի կողմից առանձնացվեց «Ազբ-բանակ» կոնցեպցիայի գաղափարը, սակայն ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ. ինչո՞վ է պայմանավորված այս ծրագրերի ձևակերպումը և իրականացումը, ո՞ւմ համար է այս ծրագիրը»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Պետության մեջ չի կարող մի բնագավառ կենսունակ լինել, եթե մյուս բնագավառները կենսունակ չեն, այն էլ սպառող բնագավառը, ինչպիսին պաշտպանության բնագավառն է: ՀՀԿ-ն իր քաղաքականության արդյունքում Հայաստանը վեր է ածում ավերակների, մեռելանոցների: «Ազգ-բանակ» կոնցեպտը դիակապտություն կարելի է համարել, այստեղ մարդկանց կյանքի վրա սեփական շահերը բավարարելու տրամաբանությունն է գործում: Կյանք՝ 5 մլն դրամի դիմաց. սա հրեշավոր հակամարդկային քաղաքականություն է»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ սա կործանարար քայլ է: