ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը
March 8, 2008 Այլ, ԶեկույցՓետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության նախնական զեկույցում դիտորդները լարվածություն եւ անհանգիստ վիճակ էին արձանագրել այցելած ընտրատեղամասերի ավելի քան 6 տոկոսում եւ «փոքրաթիվ բռնության դեպքեր»` չնայած «հարաբերականորեն հանգիստ մթնոլորտին»:
Դրանից հետո միջազգային դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել տարբեր աղբյուրներից տեղական դիտորդների, վստահված անձանց, տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների եւ որոշ լրագրողների նկատմամբ գործադրված հարձակումների եւ ահաբեկումների մասին, հատկապես Երեւանի որոշ համայնքներում:
Թիվ 1 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ), մասնավորապես, երկու դեպքում թեկնածուների վստահված անձինք հնարավոր ֆիզիկական պատժի մասին սպառնալիքներ են ստացել, թիվ 4 եւ 5 ԸԸՀ-ներում երեք թեկնածուների վստահված անձինք ֆիզիկական հարձակման են ենթարկվել. երկու դեպքում` ընտրատեղամասում, մեկ դեպքում` հարակից տարածքում: Թիվ 4 ԸԸՀ-ում մի տեղական դիտորդ ֆիզիկական հարձակման է ենթակվել եւ կորցրել է գիտակցությունը, իսկ 28 ԸԸՀ-ում ՏԸՀ-ի մի անդամ ընտրությունների օրը բռնի կերպով դուրս է բերվել հանձնաժողովից եւ այլեւս չի վերադարձել:
Դիտորդական առաքելությունը նաեւ ծանոթացել է ՏԸՀ-ների երկու անդամների, երեք վստահված անձանց եւ մեկ քաղաքացու կողմից թիվ 28 ԸԸՀ-ին ներկայացված դիմում-բողոքներին հիշյալ ընտրական հանձնաժողովից իրենց բռնի ուժով հեռացնելու մասին:
Ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փաստել էր, որ իրենց կողմից այցելած 111 ընտրատեղամասերից 16 տոկոսում քվեների հաշվման գործընթացը որակվել էր որպես «վատ» կամ «շատ վատ»` զորօրինակ 13/18, 13/30, 17/01 եւ 32/58 ընտրատեղամասերում: Մասնավորապես, 22/15 ընտրատեղամասում միջազգային դիտորդական առաքելության անդամները հաղորդել են, թե ՏԸՀ-ի անդամների վրա ճնշում է գործադրվել այլ թեկնածուների օգտին նշված քվեաթերթիկներից ավելացնել Սերժ Սարգսյանի քվեներին: Թիվ 13/18 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ցույց չի տվել նշված քվեաթերթիկները, ՏԸՀ-ի անդամները հաշվել են քվեները` գրիչները ձեռքներին, քվեաթերթիկները դրել են սխալ թեկնածուների տրցակների վրա եւ արձանագրությունները ստորագրվել են մինչեւ քվեների հաշվարկի ավարտը: 11/32 ընտրատեղամասում ՏԸՀ-ի անդամները ստորագրել են մաքուր արձանագրություն: 32/58 տեղամասում փորձեր են կատարվել խոչընդոտել դիտորդական առաքելության դիտորդներին` տեսնել քվեաթերթիկում կատարված նշումները: Այդուամենայնիվ, դիտորդները նկատել են, որ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկները հաշվարկվել են հօգուտ Սերժ Սարգսյանի: Երկու դեպքում քվեատուփերից դուրս են եկել «զգուշորեն իրար վրա դարսված» ծրարների փաթեթներ, որոնք բոլորն էլ քվեարկված էին հօգուտ Սերժ Սարգսյանի:
Քվեարկության օրվա վերաբերյալ հետագա վերլուծությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելության որոշ անդամներ հայտնեցին, թե ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները մշտապես հեռախոսազանգեր են ստացել արդյունքները զեկուցելու խնդրանքով, հատկապես պրն Սարգսյանի քվեարկության տոկոսների վերաբերյալ (օրինակ, 25/04 տեղամասի հանձնաժողովի նախագահին վեց անգամ կանչել են` զեկուցելու արդյունքների մասին):
Միջազգային դիտորդական առաքելությունը արդյունքների ամփոփման գործընթացին հետեւել է բոլոր 41 ԸԸՀ-ում, ինչի վերաբերյալ լրացվել է դիտարկման 85 ձեւ: Դրանց մոտ 10 տոկոսում գործընթացը բացասական գնահատական է ստացել, 7 տոկոսում` թափանցիկության պակաս է արձանագրվել: Հաղորդված բացթողումները ներառել են` որոշ ՏԸՀ-ներից չկնքված փաթեթներով ստացված քվեարկության նյութերի դեպքեր, ՏԸՀ-ի արդյունքների արձանագրության մեջ տվյալների ոչ համահունչ լինելը: Մասնավորապես, միջազգային դիտորդները գրանցել են, որ արձանագրությունների մեջ փոփոխություններ են կատարվել, երբ թվերը չեն համընկել (դիտարկումների 39 տոկոսը), ՏԸՀ-ները ԸԸՀ-ից հեռացել են ընտրական նյութերով (օրինակ` թիվ 22/20 ընտրատեղամասի անդամները տարածքային ընտրական հանձնաժողով ժամանելուց հետո մոտ 4 ժամով անհետացել էին, իսկ երբ վերադարձել են` քվեարկության նյութերն ակնհայտորեն բացվել էին):
Որոշ դեպքերում, օրինակ, թիվ 37 ԸԸՀ-ում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է, որպեսզի դիտորդները տեսնեն արձանագրությունները:
Որոշ դեպքերում դիտորդական առաքելության անդամները զեկուցել են արդյունքների ամփոփման գործընթացի խախտումների մասին, օրինակ, թիվ 14 ԸԸՀ-ում Տեր-Պետրոսյանի վստահված անձը վերահաշվարկ է ներկայացրել այն բանից հետո, երբ թիվ 14/32 ՏԸՀ-ի նախագահը ներկայացրել է ՏԸՀ-ի անդամների կողմից ստորագրված 2 օրիգինալ դատարկ արձանագրություններ:
Միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ ընտրությունների վերաբերյալ դիտորդների նախնական հայտարարության լուսաբանումը հեռուստատեսությամբ հիմնականում ներկայացրել է փաստաթղթի դրական կետերը եւ, ընդհանուր առմամբ, բաց թողել նշված թերություններին վերաբերող մասերը: Չնայած գործընթացի անցկացման նկատմամբ հանրության մեջ եղած զգալի հակասություններին` հիմնական հեռարձակող լրատվամիջոցները` այդ թվում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մեծ ծավալով լուսաբանել են իշխանությունների տեսակետները, սակայն հազվադեպ են հեռարձակել փետրվարի 19-ի քվեարկության անցկացման վերաբերյալ մտահոգություններ ունեցող անձանց կարծիքները:
Անդրադառնալով քվեարկության վերահաշվարկի փուլին` միջազգային դիտորդական առաքելությունը փաստում է, որ, ԿԸՀ-ի համաձայն, վերահաշվարկի դիմումներ են ստացվել 25 ԸԸՀ-ում` 159 ՏԸՀ-ների արդյունքների վերաբերյալ: Մնացած դիմումները ԸԸՀ-ները մերժել են այն հիմնավորմամբ, թե վերահաշվարկ պահանջելու վերջնաժամկետն անցել է: ԸԸՀ-ները մերժել են 34 դիմում` դրանց «անհիմն» լինելու պատճառով: ԿԸՀ-ում գրանցվել են մի քանի բողոքներ, համաձայն որոնց ԸԸՀ-ները չեն գործել շարունակական հիմքերի վրա մինչեւ փետրվարի 20-ի ժամը 14.00-ը, այլ խոսքով` խոչընդոտել են վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացին:
Օրինակ, ԿԸՀ բողոքներ են ստացվել թիվ 32 ԸԸՀ-ի վերաբերյալ, որը մերժել էր թիվ 32/30,32/20, 32/46 ՏԸՀ-ներում ձայների վերահաշվարկ կատարել` հիմնավորելով, թե ժամկետը սպառվել է, մինչդեռ դիմումատուները հաստատում են, որ եղել են հանձնաժողովում ժամը 13.30-ին: Թիվ 8 ԸԸՀ-ի թիվ 8/6,8/16,8/17,8/21,8/23,8/24 ՏԸՀ-ներում նույպես ԸԸՀ-ն մերժել է գրանցել վերահաշվարկի դիմումները, թեեւ դրանք ներկայացվել են մինչեւ գրանցման վերջնաժամկետի ավարտը:
Թիվ 34/01,34/07,34/30 ՏԸՀ-ներում վերահաշվարկ չի կատարվել: Բողոք է ներկայացվել, որ թիվ 35 ԸԸՀ-ի նախագահը չի կատարել վերահաշվարկ`պատճառաբանելով, թե ՏԸՀ-ի հինգ անդամ են ներկա, թեեւ քվորում ապահովելու իրավական պահանջ գոյություն չունի:
Վերահաշվարկի այլ պահանջներ են մերժվել թիվ 3,21,23,24 եւ 38 ԸԸՀ-ում: ԿԸՀ-ն պատասխանել է, թե նման բողոքները պետք է ուղղվեն վարչական դատարան:
Դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ թեկնածու Արամ Հարությունյանի ներկայացրած ցուցակը իր կողմից պահանջված ՏԸՀ-ներում վերահաշվարկ կատարելու մասին տարբերվում է նույն թեկնածուի կողմից ԿԸՀ-ին ներկայացրած ցուցակից, ինչը դիտորդները որակել են որպես «շփոթեցնող փաստ»: Ընդ որում, որոշ դեպքերում, օրինակ թիվ 1, 4, 13 ԸԸՀ-ում հանձնաժողովը չի իրականացրել այլ թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկը, քանի որ զբաղված է եղել պարոն Հարությունյանի պահանջով իրականացվող վերահաշվարկով:
Բացի այդ, ըստ դիտորդական առաքելության, դիտարկված վերահաշվարկների մեծամասնությունը ցույց է տվել, որ առաջնային հաշվարկում կային անհամապատասխանություններ ու սխալներ, որոնց մի մասը նշանակալի էր եւ կասկածի տակ էր դնում ՏԸՀ-ների եւ ԸԸՀ-ների քաղաքական անկողմնակալությունը:
Թիվ 5 ԸԸՀ-ն` Դավիթաշեն, օրինակ, անգործություն է ցուցաբերել փետրվարի 23-ին թիվ 5/21 ՏԸՀ-ում վերահաշվարկի, ինչպես նաեւ անհայտ անձանց կողմից ԸԸՀ-ն գրոհելեւ վերաբերյալ, ովքեր ստիպել են ԸԸՀ-ի անդամներին եւ այլ իրավասու անձանց, այդ թվում`թեկնածուների վստահված անձանց, լրագրողների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հեռանալ հանձնաժողովի տարածքից, մինչդեռ ոստիկանները պասիվորեն կանգնած են եղել:
Նույն օրը թիվ 13/10 ՏԸՀ-ում արդյունքների վերահաշվարկի ժամանակ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկների ծրարն անհետացել է:
Այլ թերությունների թվում էին քվեաթերթիկների ոչ անհրաժեշտ դասումը որպես անվավեր եւ քվեաթերթիկների վրա կատարված նշումների կամ դրանց վավեր լինելու ուսումնասիրության չկատարումը:
Զեկույցը փաստում է, որ վերահաշվարկի իրականացման վերջնաժամկետի սպառման պահին 24 ՏԸՀ-ների կողմից վերահաշվարկ դեռ կատարված չէր:
«Չնայած օրենսդրությունը նախատեսում է, որ ԸԸՀ-ները կարող են երկարաձգել իրենց աշխատանքային ժամերը, այդուամենայնիվ, առաքելությունը չունի տեղեկատվություն, որ որեւէ ԸԸՀ այդպես է վարվել աշխատանքն ավարտելու համար»:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակման փուլին, առաքելությունը փաստում է, որ յուրաքանչյուր ՏԸՀ-ի համար ԿԸՀ-ի կողմից թողարկված արդյունքները պարունակում են մի շարք անոմալ արդյունքներ:
«Հայաստանում կան 1923 ընտրատեղամասեր, որոնցից 95-ում մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, այդ թվում` 44-ում մասնակցությունը եղել է ավելի քան 95 տոկոս»:
«Նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարսգայնի սերտ ընտանեկան կապերը Գորիսի շրջանում 4 ՏԸՀ-ների արդյունքները ապշեցուցիչ են այն պատճառով, որ նա այստեղ ստացել է քվեների ավելի քան 99 տոկոսը», – արձանագրված է զեկույցում:
Որոշ դեպքերում քվեատուփում եղած թերթիկների թիվը գերազանցել է ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը, կամ հակառակը` նշանակալիորեն պակաս եղել:
http://anonymouse.org/cgi-bin/anon-www.cgi/http://azatutyun.org/armeniareport/report/ar/2008/03/AF66E28B-AA41-49F9-9D80-1616BB26AE26.ASP
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: