Երկրորդ միջանկյալ զեկույց
February 16, 2008 Զեկույց, ՍեփականՓետրվարի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս:
Կազմակերպության նախագահ Ա.Սաքունցը ներկայացրեց նախընտրական քարոզչության ընթացքի ընտրական խախտումները՝ երկրորդ միջանկյալ զեկույցի տեսքով:
Թեկնածուների նախընտրական շտաբերի և քարոզչանյութերի ավելացումները
Սերժ Սարգսյան
3 քարոզչապաստառ,դրոշակներ
Արթուր Բաղդասարյան
գործում է 9 նախընտրական շտաբ բուկլետ 100.000 օրինակից
Տիգրան Կարապետյան A4 ֆորմատի նոր քարոզչապաստառ
Վահան Հովհաննիսյան ավելացել է 3 նախընտրական շտաբ
հանդիպման մասին հայտարարություն A4 ֆորմատի
Արտաշես Գեղամյան
օրացույց 3.000 օրինակից
Լևոն Տեր-Պետրոսյան
ավելացել է 1 նախընտրական շտաբ
բացիկ 1.000 օրինակից
4 տեսակի հանրահավաքի հայտարարություն
թերթ «Հաղթելու ենք» 10.000 օրինակից, 2 տպագիր մամուլ
Վազգեն Մանուկյան
ավելացել է 2 նախընտրական շտաբ քարոզչապաստառ 80*60քսմ,
32 էջանոց նախընտրական
ծրագիր, 2 տպ. մամուլ, 5.000 օրինակից
հայտարարություն հանդիպման վերաբերյալ
օրացույց
Նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ
Փետրվարի մեկից-տասնվեցն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի հինգ քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի մարզում իրականացված դիտորդության արդյունքները հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչությունն իրականացվում է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» այնպիսի խախտումներով, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա:
Նախընտրական քարոզչությունն իրականացվում է թեկնածուների համար անհավասար պայմաններում, համընդհանուր ճնշումների, սպառնալիքների, իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման մթնոլորտում: Ձևավորվել է նախընտրական քարոզչության, քարոզչանյութերի տարածման առավելագույն պայմաններ նախագահի թեկնածուներից միայն մեկի համար:
Լոռու, Սյունիքի մարզերում իրականացված դիտորդության ընթացքում արձանագրվել են փաստեր, երբ իշխանության այս կամ այն ներկայացուցիչն իր լիազորությունն ու ազդեցությունն օգտագործում է սպառնալիքների, ահաբեկումների միջոցով նախագահի թեկնածուների համար նախընտրական քարոզչության հնարավորությունները սահմանափակելու համար: Ինչպես նաև նախընտրական խոստումների և ծառայությունների միջոցով նրանք ազդեցություն են ունենում ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա: Կան դեպքեր, երբ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների աշխատակիցներն իրենց աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությամբ են զբաղվում:
ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 22-րդ հոդված 2-րդ կետով նախընտրական քարոզչության ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին և աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները /իրավունքները/ գործադրել թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով:
22.1 հոդվածի 2-րդ կետով՝ արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով:
ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով՝ նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին /կուսակցություններին/ արգելվում է անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ /խոստանալ/ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել /խոստանալ/ ծառայություններ:
Թեկնածուների կամ նրանց համախոհների նկատմամբ իրականացվող ճնշումներ, սպառնալիքներ
• Վանաձորի Տարոն 4 թաղամասում, Մարգահովիտ գյուղում բացված Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերը փակվել են: Տարածքի սեփականատերերը բացատրել են, որ իրենք նախազգուշացվել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի համար տարածք տրամադրելու դեպքում իրենք խնդիրներ կունենան իշխանության մարմինների հետ:
• Տաշիրում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետին սպառնացել են և շտաբի մուտքի մոտ այրել քարոզչապաստառները:
• Փետրվարի յոթին նախընտրական քարոզչության նպատակով Սպիտակից Շիրակամուտ /Նալբանդ/ ճանապարհին Լևոն Տեր-Պետրոսյանին փորձել է խանգարել առանց պետհամարանիշի մի ավտոմեքենա: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի պահակախումբը կանխել է միջադեպը: Տաշիրից սպառնացել են Լևոն Տեր-Պետրոսյանին, ընդհանրապես արգելել են մտնել Տաշիր, եղել է «ԼԵՎՈՆ ՀԵՌԱՑԻ°Ր, ԴՈՒ ՄԻ ԱՆԱՄ ՔԱՆԴԵՑԻՐ» բովանդակությամբ պաստառ:
• Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայում փետրվարի վեցին՝ Վանաձոր Սերժ Սարգսյանի այցելության նախօրեին, տեղի է ունեցել ժողով, որտեղ բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները գրանցել են և պահանջել մասնակցել փետրվարի 7-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նույնն իրականացվել է հանրակրթական բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում, ԲՈՒՀ-երում: Լոռու մարզպետարանից դպրոցների տնօրեններին հրահանգել են, որ յուրաքանչյուրն իր դասվարների միջոցով ավարտական դասարաններից 100 աշակերտ ներկայացնի հանդիպմանը:
• Փետրվարի 13-ին՝ 12:30-ի սահմաններում, Ստեփանավանում գործող Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբ է այցելել մի կին, սկսել գոռալ, սպառնալ շտաբի աշխատակիցներին, թե «իմ ամուսնու բերած ստորագրությունները ետ տվեք կամ փող տվեք»: Շտաբի պետ Սարգիս Մարիկյանը պատասխանել է տիկնոջը, որ վերջինս հավանաբար շփոթում է շտաբը: Կինը պնդել է իր պահանջը, և շտաբի պետը ստիպված է եղել դիմել ոստիկանություն:
• Ստեփանավանում քաղաքացիները վախենում են մտնել Մարշալ Բաղրամյանի 12 հասցեում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ նույնիսկ իրենց բարեկամին տեսնելու համար: Շտաբի պետի խոսքերով՝ հանձնաժողովների անդամներին առաջարկել են $2000 գումար, որ նրանք հանգիստ մնան ու չխանգարեն: Այս շտաբի անդամներից մեկը՝ 65-ամյա թոշակառու, 32/34 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ֆիրդուս Թորոսյանը, փետրվարի 11-ի երեկոյան՝ ժամը 23:30-ին, 093162589 հեռախոսահամարից կարճ հաղորդագրություն է ստացել հետևյալ բովանդակությամբ. «Քանի դեռ ուշ չէ, հետ կանգնիր Լևոնականներից:
• Մարգահովիտ գյուղում ավարտական դասարանում ուսուցչուհին սպառնացել է, որ Սերժ Սարգսյանի օգտին չքվեարկելու դեպքում աշակերտներն ավարտական վկայականներ չեն ստանա:
• Ոստիկանության աշխատակիցը փետրվարի 14-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի աշխատողից, որը որսորդմիության անդամ է և զենքի օրինական պահպանման թույլտվություն ունի, վերցրել է զենքը: Նույն շտաբի մեկ այլ աշխատակցի, առանց բացատրության, հրավիրել են ոստիկանություն:
• Փետրվարի 1-ին, երբ Ալավերդի քաղաքում Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ժամը 14:00-ին ելույթ ունենար, ներքին հրահանգ է եղել, որ երթուղային տաքսիները չաշխատեն: Քաղաքի ճոպանուղին, որ սովորաբար աշխատում է ամեն օր, այդ օրը 13:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում չի աշխատել, և Սարահարթից բնակիչները չեն կարողացել իջնել քաղաք:
• Օձունի գյուղապետը 2008թ. գյուղացիներին չի թույլատրել մասնակցել փետրվարի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը՝ սպառնալով զրկել աշխատանքից, թոշակից, նպաստից:
• Սյունիքի մարզպետարանի համապատասխան վարչությունների մասնագետները հրահանգել են բյուջետային հիմնարկների աշխատակիցներին /մանկավարժներ, բուժաշխատողներ, մանկապարտեզի աշխատակիցներ/, որպեսզի չմասնակցեն փետրվարի 12-ին կայանալիք ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպմանը: Միաժամանակ հորդորել են հնարավորության սահմաններում իրենց ծանոթ-բարեկամներին էլ տեղեկացնեն այդ մասին:
• «Հայէլցանցեր» ՓԲԸ-ի «Տաթև» մասնաճյուղի, Կապանի բժշկական կենտրոնի, դպրոցների, մանկապարտեզների, հարկային տեսչության ղեկավարները հորդորել են իրենց աշխատակիցներին բերել անձնագրային տվյալները ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար:
• ՀՀ Սպորտի ու երիտասարդության հարցերով փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի հիմնադիր նախագահը փետրվարի 5-ին «Արծվատուն» դահլիճում հավաքել է կրթական հաստատությունների ղեկավարներին հյուրասիրություն կազմակերպել ու խոսել նախագահական ընտրությունների մասին` փաստելով, որ ամենահարմար թեկնածուն ՀՀ վարչապետն է:
• Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մարզային նախընտրական շտաբի պետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն իրենց մոտ են հրավիրել Կապանի տարածաշրջանի այն գյուղապետերին /թվով 5/, ովքեր ՀՅԴ անդամ են: Վերջիներիս նրանք ստիպել են իրենց թեկնածուի օգտին ապահովվել գյուղացիների 70 տոկոսի ձայները:
• Աշխատանքային այցով փետրվարի 11-ին Սյունիքի մարզ է այցելել ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ` ներկայիս «Դինո ոլդ Մայնինգ Քամփնի» Փակ բաժնետիրական ընկերություն: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանն աշխատակիցներին ուղղակի կոչ են արել նախագահական ընտրություններում քվեարկել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին: Անուղղակի կարգով քարոզչություն է արել նաև ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով, որ «այսպես հերթով ամեն ինչ իր բնականոն հունով կգնա միայն այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունները լինեն պետության ղեկին»:
• Սյունիքի մարզպետն իր մոտ է հրավիրել Վ. յոդաքլուի դպրոցի տնօրեն Համլետ Թորոսյանին, որը ՀՅԴ անդամ է: Մարզպետը վերջինիս առաջարկել է չաշխատել ՀՅԴ-ի համար, հակառակ դեպքում կարող է անգործ մնալ:
• ՀՅԴ Ալավերդու շտաբի պետ Սասուն Սիմոնյանի խոսքերով՝ Ալավերդու շրջանի գյուղապետերն արգելում են համագյուղացիներին մասնակցել ՀՅԴ-ի նախընտրական հանդիպումներին:
• Ալավերդում պետական և մասնավոր հիմնարկների աշխատակիցներին սպառնացել են, որ եթե մասնակցեն նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպմանը, աշխատանքից կազատվեն, եթե չմասնակցեն նախագ•ահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը, էլի կազատվեն:
• Ալավերդու կրթության վարչության պետ Էմիլ Այբեկյանը պաշտոնապես հայտարարել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատակիցներին, որ դպրոցներում մինչև ժամը 16:00-ն արգելվում է աշխատակիցների հետ հանդիպումներ: Մինչդեռ դպրոցների տնօրենները ծնողական ժողովներ են կազմակերպում և հայտարարում. «Ընտրե°ք Սերժին, որ փոփոխություն չլինի» կամ «Թե° նախագահը, թե° վարչապետը, թե° համայնքապետերը պիտի ՀՀԿ անդամներ լինեն, որ լավ լինի»:
• Ալավերդում աշխատաբքից ազատվածներից մեկը մասնակցել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր նախընտրական հանդիպումներին:
• Օձունի գյուղապետարանում բնակիչների առաջ՝ նպաստ ստանալու նպատակով տեղեկանք տրամադրելու համար պայման են դրել ընտրել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
• Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ այն անձանց, ովքեր զրուցում են իրենց հետ կամ այցելում շտաբ, հետո իրենց մոտ զրույցի են հրավիրում ԱԱԾ Ալավերդու աշխատակիցները:
Նախընտրական խոստումներ, ծառայությունների մատուցում
• անձապետ գյուղում գյուղապետը կանչում է համագյուղացիներին և գրանցում անձնագրային տվյալները: Գրանցված յուրաքանչյուր ընտանիքին խոստանում են քվեարկության նախորդ օրը կամ հենց քվեարկության օրը 25կգ ալյուր տալ:
• Փետրվարի 7-ին Վանաձորում կայացած Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման համար քաղաքի երթուղային միկրոավտուբուսները, «Վանաձոր» երթուղային տաքսին աշխատել են անվճար:
• Ստեփանավանում քաղաքապետարանի նախկին շենքում տեղակայված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի խոսքերով՝ շտաբում քաղաքացիների համար պարբերաբար կազմակերպվում են ժողովներ, օրական 10-20 քաղաքացի է լինում, որոնք դիմում են իրենց հուզող տարբեր հարցերով:
• Տաշիրում տեղակայված Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի պետը քաղաքապետ Նշան Սողոյանն է: Շտաբի աշխատակիցների խոսքերով՝ քաղաքացիներն իրենց դիմում են տարբեր հարցերով՝ հիմնականում գյուղատնտեսական: Շատ քաղաքացիներ դիմել են շտաբին ցուցակներում անճշտություններն ուղղելու համար, իրենք օգնել են բոլոր դիմողներին:
• Ստեփանավանում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար քաղաքացիներին խոստանում են 10.000-ական դրամներ:
• Ըստ Ալավերդու քաղաքապետի տեղակալ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ Արտավազդ Վարոսյանի՝ իրենց նախընտրական հանդիպումներն անց են կացնում քաղաքի առանձին թաղամասերում, վեր են հանում բնակիչների խնդիրները և դրանց լուծումներ տալիս, օրինակ՝ վերանորոգում են ջրի սառած խողովակները, կոյուղիները:
• ՀԺԿ տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանի խոսքերով՝ և° տեղական համայնքային բյուջեից, և° կառավարության պահուստային ֆոնդից զգալի ավելացել է սոցիալական օգնություններին հատկացվող գումարը:
• ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը Դսեղում գտնվում է գյուղապետարանի շենքում, որտեղ էլ համագյուղացիներին պարբերաբար կանչում են գյուղապետարան:
• Ալավերդում աշխատանք ունեցող քաղաքացիներին սպառնում են, որ ընտրատեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ լինելու դեպքում կկորցնեն աշխատանքը:
• Ալավերդում քաղաքացիները խուսափում են ավտոմեքենաներով հայտնվել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ:
• ACP գործարանում աշխատակիցներին 10-15հազ. դրամ հավելավճար են տվել, որ դրա դիմաց քվեարկեն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին:
• ՏԻՄ աշխատակիցների կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչություն
• Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ հասցեում տեղակայված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում փետրվարի 4-ին՝ 15:30-ի սահմաններում, կազմակերպվել է ժողով, որտեղ քարոզչություն է արել ՏԻՄ աշխատակից րիշա Պառավյանը՝ կոչ անելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպմանն իրենց հետ տանել նաև ծանոթներին, բարեկամներին, հարազատներին:
• Մարգահովիտ գյուղի դպրոցում ավարտական դասարանում դասի ընթացքում ուսուցիչներից մեկը քարոզչություն է արել Սերժ Սարգսյանի օգտին:
2008թ. փետրվարի 12-ին Ստեփանավանում գործող Սերժ Սարգսյանի կենտրոնական նախընտրական շտաբում, որը գործում է Մարշալ Բաղրամյանի 65 հասցեում և միաժամանակ հանդիսանում է նախկին ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության օպերատիվ հետախուզության աշխատատեղին, հրավիրվել են Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանի գյուղապետերին: Մեր դիտորդներին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ գյուղապետերին Ստեփանավան հրավիրել է ԱԺ պատգամավոր, «Հայասատանի Հանրապետական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, աշխատանքային ժամին՝ 12:00-12:40 ժամանակահատվածում: յուղապետերը դիտորդներին տեղեկատվություն չեն տրամադրել, թե ինչու է Կարեն Կարապետյանն իրենց Ստեփանավան հրավիրել:
• Ալավերդու շրջանի 30 համայնքների ղեկավարներ հանդիսանում են Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերի պետեր և արձակուրդի մեջ չեն:
Քարոզչանյութերի տարածում
• Փետրվարի 11-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, միանգամից պատռել են Վահան Հովհաննիսյանի 20 պաստառ:
• Տիգրան Կարապետյանի՝ Վանաձորում գործող կենտրոնական գրասենյակի ղեկավար եղեցիկ Ղաչդյանի տեղեկատվությամբ՝ փետրվարի 13-ի երեկոյան Խորենացու 5 հասցեի նախընտրական շտաբի պաստառը գողացել են և պոկել շտաբի դռան վրա փակցված A 4 ֆորմատի բուկլետը:
• Ներքաղաքային բոլոր երթուղային միկրոավտոբուսների, տաքսիների վրա ամրացված են ՀՀԿ դրոշակները:
• Ալավերդու ներքաղաքային տրանսպորտի վրա ամրացված են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պաստառները, երթուղային տաքսիների վրա՝ ՀՀԿ դրոշներ:
• Սյունիքի մարզպետարանի ու Կապանի քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենաների վրա փակցվել են «Առաջ Հայաստան» կարգախոսով դրոշակները:
• ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչներին թույլ չեն տվել իրենց դրոշները փակցնել պոլիկլինիկայի շենքի վրա: Բացատրել են, որ աշխատակիցները համակրում են ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին և պոլիկլինիկայի շենքի ճակատին ամրացրել են ՀՀԿ-ի դրոշները:
• Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզային նախընտրական շտաբից բողոքել են, որ իրենց թեկնածուի քարոզչական պաստառները Կապան ու Մեղրի քաղաքներում անհայտ մարդկանց կողմից պոկվել են:
• Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Ալավերդու նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր քարոզչանյութերը պատռվել են: Առաջարկել են նորից փակցնել, թույլ չեն տվել:
Տնտրատարածքային ընտրական հանձնաժողովների և իրավասու այլ կառույցների գործողություններն ընտրախախտումների կանխարգելման կապակցությամբ
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիտորդության ընթացքում արձանագրված խախտումների կապակցությամբ դիմել է համապատասխան իրավասության մարմիններին: Նրանց կողմից խախտումները կանխարգելելու կամ դրանք վերացնելու կապակցությամբ իրականացված միջոցառումների արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ոստիկանությունը, համայնքի ղեկավարներն ընտրախախտումները վերացնելու ուղղությամբ անգործություն են ցուցաբերում, որն էլ իր հերթին ընտրախախտումները դարձնում է շարունակական:
• 2008թ. փետրվարի 12-ին Ստեփանավանում Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների համայնքների գյուղապետերի հավաքի պատճառները պարզելու և նման հանդիպումների ազդեցությունը նախընտրական շրջանում կանխարգելելու նպատակով գրություն է ուղարկվել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին:
• Լոռու մարզում նախագահի թեկնածուների համար քարոզչության անհավասար պայմանները վերացնելու նպատակով գրություն է ուղարկվել թիվ 29, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:
• Ոչ թույլատրելի տարածքներում նախընտրական քարոզչանյութերի տարածումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին:
• Ստեփանավանի 32/34 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Ֆիրդուս Թորոսյանին բջջային հեռախոսով ուղարկված սպառնալիքի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն:
Ներկայացված գրությունների կապակցությամբ պատասխան ենք ստացել միայն թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովից, որով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ գրանցված փաստերի կապակցությամբ տեղեկացվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս. Դարբինյանին, և նրա հավաստմամբ խնդիրը վերցվել է նրա հսկողության տակ:
• Փետրվարի ութին «Սյունիքի Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» հասարակական կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի Կապան քաղաքում տեղակայված նախընտրական շտաբի վերաբերյալ կայացված որոշման պատճենը տրամադրելու խնդրանքով:
Հանձնաժողովը պատասխան չի ներկայացրել, և կազմակերպությունը ներկայացրել է երկրորդ գրությունը: Գրության հանձնման ժամանակ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանն ասել է. «Իրենք ժամանակ չունեն տեղեկատվություն տրամադրելու ու եթե ձեզ ինչ որ բան է պետք արի ստեղ նստիր ու տեղեկատվությունդ հավաքի»:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: