Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

gayane arustamyan12015 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Սկսվեց զորակոչիկ Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը

dat2015թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ներկայացված բողոքով վերջիններս խնդրել են՝ վերացնել ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Continue reading

Leave a comment

ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանատվություն է կրում ազատազրկված անձի անվտանգության համար

New Definition of Corpus Delicti ‘Torture’: on Trail of Draft Law

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացած ահանզանգի հետքերով պարզել է, որ  ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը շարունակաբար ճնշումներ է գործադրել  դատապարտյալ  Կ. Ս.-ի նկատմամբ և վերջինիս խոսքերով, սպառնացել է  ՙԳործ սարքել գլխին՚: 

Continue reading

Leave a comment

Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Dat52015 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Տարոն Սիրադեղյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդություն էր ներկայացրել հավաքի երեք մասնակցի՝ գործով որպես վկա հրավիրելու և հարցաքննելու  մասին, որից հետո դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

Continue reading

Leave a comment

Գայանե Առուստամյանի գործով նախնական դատական նիստը հետաձգվեց

gayane arustamyan12015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, քննության առնվեց ՀՀ Ոստիկանության հայցը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Continue reading

Leave a comment

Անի Բոշյանի գործով բողոքը մերժվեց

logo2015 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, շարունակվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Ա. Բոշյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից բերված բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Հայտնի են դարձել ոստիկանության Արաբկիրի Բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիների մի մասի անունները (լրացված)

Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների հետևյալ քաղաքացիները 2015թ. հունիսի 23-ի լույս 05:40-ին Էլեկտրաէներգիայի ցույցի ժամանակ բերման են ենթարկվել Արաբկիրի Ոստիկանության բաժանմունք:

Continue reading

Leave a comment

Անի Բոշյանի գործով դիմում-բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարան

Untitled-2Անի Բոշյանի ներկայացուցիչներ՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը, 2015թ.-ի հունիսի 3-ին դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով:

Continue reading

Leave a comment

«Դուբինկաների հետքերը կան, բայց վախենում է խոստովանել, որ իրեն ոստիկանությունում ծեծել են»

«Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ»,- ՀՀ դատախազական համակարգի վերաբերյալ այս թերությունը միակը չէ, որն արձանագրվել է Օմբուդսմենի՝ 2014-ին ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում:

Continue reading

Leave a comment

Խուդոյանների գործով կայացավ հերթական դատական նիստ

2015թ. փետրվարի 18-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, սկսվեց ՀՀ ոստիկանության դեմ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ հայցվորները դեռևս 2013թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով մի խումբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի ուժի կիրառմամբ հեռացվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից, որտեղ նստացույց էին սկսել նոյեմբերի 28-ից:

Continue reading

Leave a comment

Խուդոյաններն ընդդեմ ոստիկանապետի գործ. Վկաներին այցելել են, ներկայացել հայցվորի փաստաբան

D_1Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը ՀՀ վարչական դատարանում այսօր ներկայացնում էին Հերմինե Մակարյանին եւ Աշոտ Խուդոյանին: Նրանք դիմել էին վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Ոստիկանությունը եւս ներկայացել էր 3 ներկայացուցիչներով՝ Վարդան Մելիքսեթյանի գլխավորությամբ:

Continue reading

Leave a comment

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հրաչյա Գևորգյանի գործով բողոքը

20.12.72014 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, քննության առնվեց կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թ. հոկտեմբերի 28-ին կայացրած դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը:

Continue reading

Leave a comment