Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Քաղաքացիական անհնազանդության իրավունք
Քաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։ Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը, որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից:
Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2013թ.
Օրենքի առաջ հավասար են բոլորը
Հայաստանի Հանրապետությունում առանձին խումբ անհատներին տրվում են առավելություններ և նրանց թույլատրվում են օրենքի «որոշակի» շրջանցումներ, նրանք բիզնեսի արտոնյալ պայմաններ ունեն ու մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում են: Այս խմբում ծերերը չեն, զինծառայողներն ու նրանց ընտանիքները չեն, այս խմբում անապահով ընտանիքները չեն և նույնիսկ հաշմանդամություն ունեցող անձիք չեն, այս խմբում պաշտոնյաներն ու նրանց հարազատներն են:
Շանթ Հարությունյանն իր կողմնակիցներին կոչ արեց ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը
Լրագրողների նկատմամբ այդ բռնությունըˋ սեփական հանցավոր գործունեությունը կոծկելու հերթական մի փորձ
Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին
Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով:
Արթուր Սաքունցը վերահաստատում է ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու փաստը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիպել է նոյեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին, ով վերահաստատել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, ինչպես նաև վերջիններիս ուղեկցող ոստիկանների կողմից իրեն բռնությունների ենթարկելու, սեռական բնույթի հահոյանքներ և ընտանիքի մասնավորապես 14 ամյա որդուն նկատմամբ, սպառնալիքներ հնչեցնելու մասին փաստերը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժեց Խաչիկ Ասրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել, որով խնդրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին ենթարկել պատասխանատվության վերջինիս կողմից 2013 թ. հոկտեմբերի 10-ին «Yerkir.am» լրատվական կայքում հրապարակված հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա հարազատներին ուղղված բռնության սպառնալիքներ տալու համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդումը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի
ՀՀ Վերաքննիչ դատարանը կքննի «Մատաղիսի գործով արդարացվածների» բողոքն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի
2013 թ. հունվարի 15-ին Ա. Զալյանի, Մ. Սերոբյանի և Ռ. Սարգսյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողության խնդրելուն պարտավորեցնելու մասին: