Արդար դատաքննության իրավունք
Մահացած զինծառայողի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցադրումներ է ներկայացրել. ՀՀ Կառավարությունը դրանց կպատասխանի մինչև 2017 թ. մարտի 20-ը
ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված գանգատի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հարցադրումներն է ներկայացրել կողմերին:
«Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն ամբողջությամբ չի կատարվել. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ԵԽ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ․ նոյեմբերի 7-ին ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն է ներկայացրել «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման մասին տեղեկանք։
Արդար դատաքննություն. Արթուր Սաքունց
Մարդկության պատմության ընթացքում դատարանի դերում տարբեր մարմիններ են հանդես եկել: Ցեղական առաջնորդները, ավագանիները անհատների և վարքային նորմերի հետ կապված որոշումներ էին կայացնում: Պետական օրգանիզմների ձևավորման ընթացքում դատական իշխանության գործառույթները վերաբաշխվեցին: Միջնադարյան Եվրոպայի դատական մարմինը կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիան էր, որը դատական քննության գործընթացում առաջին անգամ կարևորեց ապացույցների նշանակությունը: Ինստիտուցիոնալ նշանակություն ձեռք բերեց ինքնախոստովանությունը՝ որպես գերագույն ապացույց:
Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործով տուժող կողմի վերաքննիչ բողոքը բավարարվեց մասնակիորեն
2016 թ. հուլիսի 27-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը
Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործը վերաքննիչ դատարանում է
Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կրկին դատարան են դիմել
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմում-բողոքով տուժող կողմը պնդել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործի քննությունն արդյունավետ չի եղել, իրականացվել է բազմաթիվ խատումներով և բացթողումներով, ինչի արդյունքում էլ չեն բացահայտվել Էլեն Փարսադանյանի մահվան իրական պատճառները:
ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը:
2010 թվականից քննվող մահվան գործով հերթական վերաքննիչ բողոքն է ներկայացվել
2016 թ. մայիսի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հերթական անգամ մերժվեց ոչ պատշաճ բժշկական օգնության հետևանքով մահացած Արման Անտոնյանի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի կողմից ներկայացված բողոքը:
Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հարցաքննել փորձագետին և նույն օրն էլ կարճել քրեական գործը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունը մասնակիորեն բավարարվել էր, և ըստ այդմ՝ պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը:
Վերաքննիչը մերժեց ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով բողոքը
2016 թ. մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ղազարյանի, շարունակվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը ևս մերժվեց
2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 31-ի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: