Երեխաների իրավունքներ

Մահացած երեխայի հայրը՝ դատարանում. «Որ ասում են՝ երեխան լավ է եղել, ո՞նց են հասկանում, որ լավ է եղել, ուրեմն սովորեցրել են, չէ՞»

LiaԵրևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2,5-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքով գործի քննության ընթացքում հարցաքննվեցին բ/կ-ի աշխատակիցներ։

Continue reading

Leave a comment

ՀՀ վարչական դատարանում Խուդոյանների գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ

IMG_00092014 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, կայացավ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի հայցադիմումի շրջանակներում նշանակված նախնական դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Շարունակվում է Լիա Միսակյանի գործով դատաքննությունը

Lia-dat012014 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սույն դատական նիստին հարցաքննվեցին դատակոչված փորձագետներ Սեյրան Հովհաննիսյանը և Վարդան Դաբաղյանը:

Continue reading

Leave a comment

Լիա Միսակյանի գործով հարցաքննվեց նոր փորձագետ

maxresdefault (1)2014 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Լիարժեք կյանք ՀԿ-ի ներառական ճամբարի երեխաները ծանոթացան մարդու իրավունքներին

10612842_527233664089964_2105591489826608748_nԼիարժեք կյանք հասարակական կազմակերպությունը ինչպես ամեն տարի այս տարի ևս շուրջ 200 երեխաների համարկազմակերպել էր ակտիվ հանգիստ ամառային ներառական ճամբարում: Երեխաները հավաքվել էին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, նրանցից 100-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ էին, իսկ մյուսները անպահով ընտանիքներում ապրող երեխաներ:

Continue reading

Leave a comment

Տեղի ունեցավ Կլոր-սեղան/Դասընթաց «Առողջության իրավունք, Միջազգային չափանիշները և դրանց կիրառումը ներպետական մակարդակում» թեմայով

HCA_4184Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Իրավաբանների ընկերակցություն» կազմակերպութան հետ համատեղ 2014 թ. հուլիսի 31-ին կազմակերպել էին  կլոր-սեղան/դասընթաց՝ ՀՀ-ում Առողջության իրավունքի պաշտպանության միջոցների hնարավոր զարգացումները բացահայտելու նպատակով:

Continue reading

Leave a comment

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կրկին ապօրինի որոշում է կայացրել

5-22Արդարադատություն իրականացնող մարմիններ. Միայն նրանց անունը ու նրանց կոչումը պետք է ենթադրեր, որ նրանք պաշտպանելու են ՀՀ քաղաքացիներին, նրանց իրավունքերն ու շահերը, պետք է գործեին միմիայն օրենքի սահմաններում ու պետք է կայացնեին բացարձակ անկախ ու անկողմնակալ որոշումներ:

Continue reading

1 Comment

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը

Ashot_Xudoyan_2 (1)2014 թ. հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահող դատավոր Ե. Դարբինյանի, վերսկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հեղինե Մակարյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014 թ. որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Փորձագետը երեխայի մահը անխուսափելի գնահատեց, այնինչ ապրելու հավանականությունը 70% էր

2173692014 թ. հուլիսի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, որի ընթացքում շարունակվեց փորձագետ Աննա Չոբանյանի հարցաքննությունը:

Continue reading

Leave a comment

Դատավորն իրավապաշտպանից ներողություն չի խնդրում, ասելով՝ «փողոցային» բառն այլ իմաստով էր (Տեսանյութ)

Lia_01 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իրավապաշտպան Արթուր Սաքունցի եւ փաստաբան, «Բժիշկների գործով» ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի միջեւ այսօր մի քանի անգամ դատական նիստի ժամանակ միջադեպեր գրանցվեցին: Գիվի Հովհաննիսյանը հորդորում էր իրավապաշտպանին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարան ներկայացած փորձագետին հարցեր տալ փորձագիտական եզրակացության շրջանակներում, իրավապաշտպանն էլ հակադարձում էր, թե իրեն որեւէ մեկը չպիտի ուղղորդի: 

Continue reading

Leave a comment

Երեխայի մահվան հավանականությունը մեծ է եղել` երեսուն տոկոս. փորձագետ

4700721404295225Երեխայի մահվան հավանականությունը մեծ է եղել: Դատարանում այս մասին հայտնեց Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենադանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը, ով դատարան է հրավիրվել որպես փորձագետ երկամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ հարուցված գործով:   Մեղադրող դատախազի ճշտող հարցին, թե արդյո՞ք երեխան դատապարտված էր մահվան հենց հիվանդանոց մտնելու օրվանից, փորձագետ Ա. Չոբանյանը պատասխանեցՙ այո, և հավելեց, որ մահվան հավանականությունը երեսուն տոկոս է եղել:

Continue reading

Leave a comment

Օրրանի սաներին հետաքրքրել էր հատկապես հանգստի իրավունքը

HCA_0282Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Օրրան բարեգործական հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կենտրոնի սաների համար Երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթաց անցկացրեց:

Continue reading

Leave a comment