Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ

Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին գրքույկ

 Հաշվի առնելով զինված ուժերում վերջին օրենսդրական փոփոխությունները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է տեղեկատվական գրքույկ ՀՀ զինապարտ քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկելու նպատակով:

Continue reading

Leave a comment

Նոր զարգացումներ զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով

DSC04704-300x2002018 թ. մայիսի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, ապա քննարկվեցին կողմերի միջնորդությունները:

Continue reading

Leave a comment

ՊՆ-ը վստահեցնում է՝ սպանությունները և ինքնասպանությունները նվազել են, իրավապաշտպանը պնդում է՝ դա ժամանակավոր է, քանի որ խնդիրը համակարգային է

 Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ ինքնասպանությունների և սպանությունների առումով որոշակի նվազում կա, բայց դա մեկընդմիշտ լուծված խնդիր չէ:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ՀՀ եւ ԼՂ (սահմանադրական վերջին փոփոխություններով՝ Արցախի Հանրապետություն) զինված ուժերում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ

 Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:

Continue reading

Leave a comment

2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԼՂ (սահմանադրական վերջին փոփոխություններով՝ Արցախի Հանրապետություն) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք

2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել ԼՂ, 2-ը՝ ՀՀ տարածքում:

Continue reading

Leave a comment

2016 թ. ապրիլին մահացած զինծառայողը այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության. փորձագետ

 Իջևանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Continue reading

Leave a comment

Զորակոչիկին զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու պահանջով հայցը Վարչական դատարանը կքննի վաղը

Վարչական-Դատարան-aac1Վանաձորցի զորակոչիկ Ա. Գ.-ն տեսողական լուրջ խնդիրներով 2016 թ. ձմեռային զորակոչի ժամանակ զինծառայությանը պիտանի ճանաչվելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ 2017 թ. հուլիսի 31-ին 3 տարի ժամկետով տարկետում է ստացել: Սակայն կրկին զորակոչիկի նկատմամբ ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ համարժեք դրույթ է կիրառվել:

Continue reading

Leave a comment

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ լրացուցիչ փորձաքննության կենթարկվի

2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:

Continue reading

Leave a comment

Նախկին զինծառայողին փոխհատուցում կտրամադրի Պաշտպանությա՞ն, թե՞ Ֆինանսների նախարարությունը. գործը դատարանում է

 2018 թ. մարտի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ 2017թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրացուցիչ տեղեկանքի առնչությամբ ՀՀ գլխավոր Դատախազության պարզաբանմանը

Այսինքն՝ կարող ենք պնդել, հաշվի առնելով նաև ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանման միջոցով բացահայտված ևս երկու մահացության դեպքը, որ 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում զինվորական ծառայության ժամանակահատվածում, մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 66 (որից 37-ը՝ պարտադիր ժամկետային ):

Continue reading

Leave a comment

Տեղեկանք. ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքի հրապարակումից հետո հայտնի դարձած դեպքերի մասին լրացուցիչ տեղեկանք:

Continue reading

Leave a comment

Զինվորական ծառայության մեջ մեկ տարի գտնվող, առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին վաղաժամ զորացրեցին միայն դատարան դիմելուց հետո

 Առողջական խնդիրներով 2017 թ. հունվարի 31-ին զինված ուժեր զորակոչված Է. Թ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վաղաժամ զորացրվել է:

Continue reading

Leave a comment