Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ

Բողոքի ակցիաներ կազմակերպած ազատամարտիկը «խարդախության» մեղադրանքով կալանավորվել է, մարտական ընկերների պնդմամբ՝ դա քաղաքական հետապնդում է

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ում` այս տարվա մայիսին անցկացրած նստացույցից հետո Ղարաբաղյան պատերազմի վետերանները սկսեցին համախմբված ու պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով բարելավել իրենց սոցիալական պայմանները, մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ:

Continue reading

Leave a comment

ՏԵՂԵԿԱՆՔ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ 2013 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն ՝ 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 24 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 25 զինծառայող:

Continue reading

Leave a comment

«Դավաճան պիտակը կիրառվում էր ավտորիտար երկրներում, երբ կարծում էին՝ զինվորը ոչ թե մարդ է, այլ՝ ստրուկ»

«Միայն ասելով չէ, հետաքննություն ասվածի վերաբերյալ նաեւ նյութեր են ներկայացվում, որի շրջանակներում տարբեր մարդիկ բացատրություներ են տալիս: Համածառայակիցներ, հրամանատարներ եւ այլն: Գնահատվում են դրանց իսկությունը եւ համապատասխանությունը իրականությանը: Եթե ասում են՝ մոլորվել է, պետք է ներկայացնեն՝ ինչ հանգամանքներում: Ուրեմն՝ կամ պետք է մտածել, որ հրամանատարական հսկողությունն է թույլ եղել, որովհետեւ  զինվորը հո ինքնակամ չի՞ թողել զորամասը եւ դուրս եկել: Եթե մոլորվել է, նշանակում է՝ որեւէ մեկը հրաման է տվել, որ Հակոբն ինչ-որ տեղ գնա եւ պատշաճ հրահանգավորում չի եղել»:

Continue reading

Leave a comment

Ծովինար Նազարյանը հերքում է Գեւորգ Կոստանյանի պնդումները

Ազգային ժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանին, որը պատասխանում էր պատգամավորների հարցերին, հարցեր ուղղեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հարցերից մեկն առնչվում էր 2010 թ. «Մեհրաբներ» զորամասում զոհված սպա Արտակ Նազարյանի գործին:

Continue reading

Leave a comment

«Այն, որ Ինջիղուլյանի փաստաթղթերը հանձնել են ՄԱԿ, դրական պետք է գնահատենք, պարզապես հայտարարությունից պարզ չի դառնում` արդյոք կա՞ երկիրը, որն արդեն համաձայնվել է»

Օրեր առաջ Ադրբեջանի ռազմագերիների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը ադրբեջանական լրատվամիջոցներով հայտարարել էր, որ Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն ընտրել է երրորդ երկիր մեկնելու տարբերակը:

Continue reading

Leave a comment

Զինդատախազին Գլխավոր դատախազ նշանակելն անտրամաբանական է. իրավապաշտպան

Այս առումով Սաքունցի կարծիքով` Գ. Կոստանյանը նույնիսկ մեծ առավելություն ունի: «Գևորգ Կոստանյանը ձգտելու է ավելի կաթոլիկ երևալ, քան Հռոմի պապը: Եթե կլինի քաղաքական որևէ հրահանգ, պահանջ, նա ձգտելու է շատ ավելին անել, քան այդ պահանջն է ենթադրում: Այնպես որ դատախազությանը շատ ավելի մեծ արհավիրքներ են սպասվում, քան նախկինում էր»,- նշեց Ա. Սաքունցը:

Continue reading

Leave a comment

«Երաշխիք չկա, որ հետագայում ևս զինվորական գործերով քննություն իրականացնելիս ընտրողական մոտեցում չի ցուցաբերվի»

ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովի աշխատանքները ստվերում և իմաստազրկում ենք ոչ թե մենք, այլ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշում կայացնողները:

Continue reading

Leave a comment

«Սաղ բլեֆչի են՝ Սերժից սկսած, Օհանյանով, մյուսներով». ջրծաղիկից մահացած զինվորի հայրը պատրաստվում է դիմել իրավապաշտպան կառույցներին և ապաստարան խնդրել

Մովսես Խաչատրյանն ասաց, որ եթե շարունակեն անհարկի ձգձգել, ինքը կդիմի գործուն քայլերի, պատրաստվում է նամակներ հղել Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և ապաստան խնդրել՝ այլ երկիր տեղափոխվելու համար:

Continue reading

Leave a comment

Ռուբեն Սահակյանի մոտեցումն անբարոյական վերաբերմունք է Բուդաղյանների նկատմամբ. իրավապաշտպան

«Նման հրապարակային գնահատականներով ու մոտեցումներով ճնշում են գործադրում զոհի ընտանիքի վրա` զգուշացնելով` հետագա բարդություններից խուսափելու համար հաշտվել հանցագործությունը կատարած անձանց և Պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշումների հետ: Սա սպառնալիք է տուժողների և նրանց հարազատների նկատմամբ` հաշվեհարդարի առումով»,- կարծում է Ա. Սաքունցը:

Continue reading

Leave a comment

ԲՆՈՒՅԹԻ ԻՆԴԻԿԱՏՈՐ

«Զինդատախազի կողմից հրապարակային արված գնահատականները` մինչեւ փորձաքննությունների անցկացումը, քննության վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ ուղղորդող նշանակություն ուներ, որը նույնպես հանցագործություն է: Նա կանխորոշում էր, թե ով է մեղավոր լինելու, ով` անմեղ»,- ասաց Սաքունցը:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն ՀՀ զինվորական դատախազության հանձնաժողովում մասնակցությունը դադարեցնելու մասին

Անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:

Continue reading

Leave a comment

Մեկնարկեց «Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի երկրորդ փուլը

Դասընթացները վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս դասընթացի մասնակիցներին նախ նեկայացրեց մարդու իրավունքների ընդհանուր դրույթները՝ աստիճանաբար անցում կատարելով դասընթացի հիմնական թեմային՝ զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու դրանց արդյունավետ պաշտպանությանը:

Continue reading

Leave a comment