Իրավունքների չարաշահման արգելում

Ահազանգ. Ոստիկանական ճնշումները կնոջը ինքնասպանության փորձի են հասցրել

ոստիկանությունԻրավապաշտպաններն ահազանգում են, որ Վանաձորի ոստիկանությունում երիտասարդ կնոջը հարցաքննելիս նվաստացրել են, հոգեբանական ճնշումների և բռնության են ենթարկել, ինչից հետո օրեր անց նա ինքնասպանության փորձ է կատարել։

Continue reading

Leave a comment

Վարձու և գոյություն չունեցող ընթերակաները քննչական գործողություններում

18.03.7ՀՀ-ում կան մի շարք գործընթացներ որոնք իրականացվում են գոյություն չունեցող կամ արդեն մահացած անձանց միջոցով: Այդպիսի գործընթացներից են օրինակ ընտրությունները՝ նախագահական, ՏԻՄ և այլ: Այս հոդվածով անդրադարձ կկատարենք գոյություն չունեցող անձանց միջոցով կատարվող մեկ այլ գործընթացի՝ քննչական գործողություններին:

Continue reading

Leave a comment

Սևանի քննչական բաժնի քննիչը կայացրել է անհիմն որոշում ի շահ տնօրենի

1361342853-57ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել է «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի նախկին ֆինանսիստ Գ. Բ.-ն: Գ. Բ.-ի ներկայացրած խնդիրը, ինչպես պարզվեց, շատ ավելի խորն արմատներ ունի, քան կարելի էր պատկերացնել:

Continue reading

Leave a comment

Ճանապարհային ոստիկանությունը երիտասարդին բերման է ենթարկել «իր մեքենայի մոտ անկանոն շարժումներ կատարելու» համար

HCA_58252014 թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր օգնությունն է առաջարկում ԴԱՀԿ աշխատակիցների բռնություններից տուժած քաղաքացուն

Հարկադիր-կատարման-ծառայություն1-440x330Այսօր՝ հուլիսի 17-ին, lorinews.am կայքով տարածվեց մի հրապարակում, որում մասնավորապես նշվում էր, ու հուլիսի 16-ին՝ երեկոյան, Վանաձորի Հուշարձանի խաչմերուկում ԴԱՀԿ ծառայության համազգեստով մի խումբ անձիք դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշակական կենտրոն:

Continue reading

Leave a comment

Արթուր Սաքունցը վերահաստատում է ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու փաստը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիպել է նոյեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին, ով վերահաստատել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, ինչպես նաև վերջիններիս ուղեկցող ոստիկանների կողմից իրեն բռնությունների ենթարկելու, սեռական բնույթի հահոյանքներ և ընտանիքի մասնավորապես 14 ամյա որդուն  նկատմամբ, սպառնալիքներ հնչեցնելու մասին փաստերը:

Continue reading

Leave a comment

«Մեդիա կենտրոն». նոյեմբերի 5-ի ոստիկանների և ակտիվիստների միջև բախումները

Continue reading

Leave a comment

ՀՀ Վերաքննիչ դատարանը կքննի «Մատաղիսի գործով արդարացվածների» բողոքն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի

2013 թ. հունվարի 15-ին Ա. Զալյանի, Մ. Սերոբյանի և Ռ. Սարգսյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողության խնդրելուն պարտավորեցնելու մասին:

Continue reading

Leave a comment

«Հոշոտել են, 3-ով մեկին հոշոտել են». սպանված փաստաբանի քրոջը հանեցին նիստերի դահլիճից

Դատական նիստի ավարտից հետո տուժող փաստաբան Շարբաթյանի քույրը` Հասմիկ Շարբաթյանը բարձր արտասվելով մոտեցավ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանին  և ԱրենՎերանյանին և ասաց. «Հոշոտելեն, 3-ով մեկին հոշոտել են,  եղբորս դեմքը չէր ճանաչվում, ինչու չեն հոշոտված եղբորս հանրությանը ցույց տալիս: Քո աչքերը կհանեմ, այ Դիլոյան»: Դատական կարգադրիչները նիստերի դահլիճից հանեցին տուժողի քրոջը:  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:

Continue reading

Leave a comment

Համամարդկային արժեքների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. Հանրային քննարկման մասնակիցների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քննարկման մասնակիցներս, հաշվի առնելով ամբողջ վերը բերվածը, հայտարարում ենք, որ Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ ատելության քարոզի եւ անպատժելիության մթնոլորտի զարգացման պատասխանատուն ՀՀ իրավապահ մարմիններն են` իրենց դրսեւորած հանցավոր անգործությամբ:

Continue reading

Leave a comment

Ինչու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգվեց Հայաստանում տեղի ունեցած բռնություններով

Առհասարակ, Արթուր Սաքունցի գնահատմամբ, այդ հարձակումները ՀՀ իշխանության ոչ ադեկվատության արդյունքն է․ «Իշխանություն ասելով՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, որովհետև ինքը փաստեց, որ որպես իշխանություն հանդես է գալիս մեկ անձով, որովհետև նույնիսկ իր պատգամավորական խմբակցությունը և կուսակցությունը տեղյակ չէին իր որոշումից: Ավելին՝ նա նոր սկսում է իրենց մոտ հիմնավորել այն որոշումը, որն արդեն իսկ կայացրել է:

Continue reading

Leave a comment

Մեկնարկեց «Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի երկրորդ փուլը

Դասընթացները վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս դասընթացի մասնակիցներին նախ նեկայացրեց մարդու իրավունքների ընդհանուր դրույթները՝ աստիճանաբար անցում կատարելով դասընթացի հիմնական թեմային՝ զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու դրանց արդյունավետ պաշտպանությանը:

Continue reading

Leave a comment