Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք

Իրավունք. 22 ամիս ադրբեջանական անմարդկային գերության մեջ անցկացրած Արթուր Բադալյանի դիմումը գրանցվել է Եվրոպական դատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վանաձորի Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան ՀԿ-ին ծանուցմամբ հայտնել է, որ ադրբեջանական գերության մեջ շուրջ 2 տարի մնացած եւ անմարդկային զրկանքներ կրած Արթուր Բադալյանի դիմումը գրանցվել է համապատասխան համարի տակ:

Continue reading

Leave a comment

Ձգձգված գործ. Տավուշի մարզի դատավորը չընդունեց հանրային շահի հիմնավորումը

Դատարանը որոշեց, որ ոստիկանները կասկածյալներ Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի նկատմամբ բռնություն չեն կիրառել

Continue reading

Leave a comment

Քրեական գործի վարույթը կարճելու մասին բողոքի քննությունը շարունակվում է

2011 թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ գործի քննությունը:

Continue reading

Leave a comment

«Բարեփոխումների զարկը մարեց»

«Բարեփոխումերի զարկը մարեց և դարձավ ի շրջանս յուր։ Տարիներ առաջ բարեփոխումներ սկսվեցին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, բայց հետո հետընթաց եղավ։ Կենտրոնացված իշխանության փիլիսոփայության դեպքում բարեփոխում չի կարող լինել. քրեակատարողական հիմնարկի պետը Արդարադատության նախարարին չի ենթարկվում: ՔԿՀ պետ նշանակում է նախագահը, և նա երթարկվում է նախագահին»,- ասում է Արթուր Սաքունցը՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավարը:

Continue reading

Leave a comment

Բողոքարկվում է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը

2011 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ առաջին դատական նիստը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Ս.Սաղաթելյանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ:

Continue reading

Leave a comment

Մարդու իրավունքները խախտվում են ԼՂՀ քաղաքական խաղերի պատճառով

ԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քաղաքացի Մանվել Հազրոյանի դեմ և նրա պաշտպան Էդմոն Մարուքյանին հրավիրել Ստեփանակերտ` ցուցմունք տալու, այլապես սպառնացել էր «բերման ենթարկել»:

Continue reading

Leave a comment

Ինչու էր պետք Արմանը ոստիկանությանը

Ալավերդիում  սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած բռնաբարության դեպքը ցնցել էր բոլորին: Հիշեցնենք, որ 82-ամյա Ռոզա Մոսինյանն ոստիկանությանը հայտնել էր, որ  իր տուն է ներխուժել անծանոթ մի երիտասարդ՝ ծեծել,  կողոպտել, ապա բռնաբարել:

Continue reading

Leave a comment

Անձնակազմն էլ է արդեն կասկածում՝ բա պադդերժկա ինչո՞ւ չի անում. Ալիկ Սարգսյան

www.1in.am «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ հասարակությունը չի վստահում ոստիկանությանը: Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների մի մասը վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված բռնություններին: Նման բնութագրիչ օրինակ է հանդիսանում Պաշտպանին ուղղված հետևյալ դիմումը. անձը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), սակայն հետագայում ոստիկանությունից հայտնել են, որ վնասվածքն առաջացել է ձեռնաշղթաների միջոցով իրեն քորելու հետևանքով:

Continue reading

Leave a comment

Իրավապահ համակարգը կարող է դուրս գալ «վերահսկողությունից»

Այսօր Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանում ոստիկանության կողմից ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ, նշեց, որ գնահատականները նույնիսկ շատ ավելի խիստ կարող էին լինել:

Continue reading

Leave a comment

«Ադրբեջանցիներն իրենց արածների համար պատասխան պիտի տան, պիտի ասեն՝ թե ինչի են ինձ 2 տարի պահել գերության մեջ». Արթուր Բադալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Վանաձորի Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան ՀԿ-ն հայցադիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շուրջ 22 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի նկատմամբ խոշտանգումներն ու անազատության մեջ պահելը ՄԻԵԿ 3-րդ և 5-րդ հոդվածների խախտումներ ճանաչելու պահանջով:

Continue reading

Leave a comment

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արթուր Բադալյանի բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան

Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանը, ով 5 ամիս առաջ եղել է ադրբեջանական գերության մեջ եւ կտտանքների ենթարկվել, այդ փաստի առթիվ արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա բողոքն ընդդեմ Ադրբեջանի հանրապետության արդեն ուղարկվել է ՄԻԵԴ:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն

Օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ` Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սարգիս Գեւորգյանը: Արդեն այսօր` օգոստոսի 10-ին, հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Continue reading

Leave a comment