Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Դավիթ Սելիմյանի գործով դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի վայրից բռնությամբ ոստիկանության բաժին բերված և այնտեղ ապօրինաբար պահված Դավիթ Սելիմյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Continue reading

Leave a comment

Քաղաքացին ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման

2015 թ. նոյեմբերի 27-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ը, որը հայտնել է, որ 2015 թ. ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Մուշի բաժին, որտեղ պահվել է ժամը 22:00-ից մինչև 1:00: Հարցաքննվել և ազատ է արձակվել: Հաջորդ օրը ոստիկանությունը նրան տրամադրել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու վերաբերյալ ուղեգիր:  Ոստիկանության աշխատակիցները պատճառաբանել են, որ քննչական գործողությունները կապված են 2015 թվականի ապրիլի 18-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ:

Continue reading

Leave a comment

Հանցագործության կոծկման իրական պատճառները մնում են չբացահայտված

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ ահազանգի հետքերով «Վանաձոր» ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը արձանագրել էր, որ դատապարտյալ Կ. Ս.-ը շարունակական ճնշումների է ենթարկվում ՔԿՀ աշխատակցի կողմից:

Continue reading

Leave a comment

Գայանե Առուստամյանի գործով նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ

gayane arustamyan12016 թ. հունվարի 26-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, ըստ հայցի ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով տեղի ունեցավ հերթական նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ պատասխանողի ներկայացուցչին հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով:

Continue reading

Leave a comment

Հովհաննես Մոսյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

dat2015թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը: Մասնավորապես, վերջիններս բողոք են ներկայացրել դատարան ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ՝ խնդրելով վերացնել այն և գործն ուղարկել նախաքննության:

Continue reading

Leave a comment

Արդարադատության նախարարության անհետևողական վարքի և անգործության արդյունքում հանցագործություն է կոծկվում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը ահազանգի հետքերով պարզել էր, որ ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը ճնշումներ է գործադրում նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ՝ սպառնալով «գործ սարքել» գլխին: Վերջինս հայտնել էր նաև այլ ճնշումների մասին, ինչը, դատապարտյալի պնդմամբ, պայմանավորված է ՔԿՀ-ի աշխատակցի՝ նոր պաշտոն ձեռք բերելու հավակնությամբ:

Continue reading

Leave a comment

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վերջինս սպառնացել էր «գործ սարքել» դատապարտյալի գլխին

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը տեղեկացել էր «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ նույն ՔԿՀ-ի աշխատակցի կողմից շարունակական սպառնալիքների մասին, մասնավորապես, վերջինս սպառնացել էր, դատապարտյալի խոսքերով, «գործ սարքել» գլխին»:

Continue reading

Leave a comment

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Բոշյանների գործով ներկայացված բողոքը

dat2015թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց Անի և Հակոբ Բոշյանների ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և նույն գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Գայանե Առուստամյանի գործով հակընդդեմ հայց կներկայացվի

gayane arustamyan12015թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, ՀՀ Ոստիկանության կողմից Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ներկայացված հայցադիմումի քննության շրջանակներում տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ:

Continue reading

Leave a comment

Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

gayane arustamyan12015 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Սկսվեց զորակոչիկ Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը

dat2015թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ներկայացված բողոքով վերջիններս խնդրել են՝ վերացնել ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Continue reading

Leave a comment

ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանատվություն է կրում ազատազրկված անձի անվտանգության համար

New Definition of Corpus Delicti ‘Torture’: on Trail of Draft Law

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացած ահանզանգի հետքերով պարզել է, որ  ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը շարունակաբար ճնշումներ է գործադրել  դատապարտյալ  Կ. Ս.-ի նկատմամբ և վերջինիս խոսքերով, սպառնացել է  ՙԳործ սարքել գլխին՚: 

Continue reading

Leave a comment