Խտրականության արգելում

Ինչո՞ւ են ՔԿՀ-ներում հեռախոս պահելու համար պատժվում միայն դատապարտյալները

defaultՀայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներն այն հաստատություններից են, որտեղ առկա են մի շարք օրենքների և մարդու իրավունքների խախտումներ հենց օրինապահ մարմինների կողմից և այդ պատճառով օրինախախտումների մասին բարձրաձայնումը ՔԿՀ-ների բնակիչների համար անընդունելի կամ անհնար է դառնում:

Continue reading

Leave a comment

Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ

Untitled-3Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելային Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի հետ համատեղ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի Աշխատանքային խմբին 2014 թ. հունիսի 15-ին ներկայացրել է զեկույց՝ ՀՀ-ում վերջին 4,5 տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

Չափահաս անձին անգործունակ ճանաչելու և խնամակալ նշանակելու վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային

Untitled2165 Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ճանաչվել անգործունակ, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրենց իրավունքներից պատշաճ և լիարժեք օգտվելու, որոշում կայացնելու և ինքնուրույն գործելու հնարավորությունից ինչպես կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում, այնպես էլ ամենօրյա կենցաղային հարցերում, ինչպես նաև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելու պարտավորությունից:

Continue reading

1 Comment

Դասընթաց Մարդու իրավունքները և խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների և ներպետական իրավունքի զարգացման համատեքստում

UntitledԴասընթաց «Մարդու իրավունքները և խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների ևներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայով

Continue reading

Leave a comment

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր

IDAHO_Logo-hy-225x300Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի մայիսի 17-ին ավելի քան 100 երկրներում` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից:

Continue reading

Leave a comment

ՄԻՊ-ի և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահի պատասխանը քաղբանտարկյալների վերաբերյալ նրանց ուղղված դիմումին

1979500_698552690191661_1707930001_nԱրձագանքելով դիմումին Մարդու իրավունքների պաշտպանը գրում է, որ նկատի ունենալով, որ դիմումը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին, ղեկավարվելով նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կայացրել է որոշում, քաղաքացիների և ՀԿ-ների բողոքն ընդունել քննարկման և դրա ուսումնասիրումը հանձնարարել Լ. Վարդապետյանին:

Continue reading

Leave a comment

Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Տիգրան Պետրոսյանի փաստաբանը բացատրում է, թե ինչու են մեղադրանքները փոխվել

g_image (1)Քանի որ նոյեմբերի 5-ի ակցիայի մասնակից, կալանավորված Տիգրան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է, նրա փաստաբան Արա Զաքարյանը դիմել է դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը գրավով փոխարինելու համար. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց փաստաբանը։

Continue reading

Leave a comment

Հայտարարություն Շահեն Հարությունյանը Հայաստանի Հանրապետության առաջին անչափահաս քաղաքական հետապնդյալն է

shant-harutyunyan2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ:

Continue reading

Leave a comment

Շանթ Հարությունյանի դեմ առաջադրված մեղադրանքի փոփոխությունը տիկնիկային խաղ է որակում

ShantԻրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դեմ առաջադրված մեղադրանքի փոփոխությունը նախաքննական մարմնին խայտառակությունից փրկելու համար է արվել:

Continue reading

Leave a comment

ՀՀ ԶՈՒ թոշակառուն պահանջում է, որպեսզի կառավարությունը կատարի իր պոզիտիվ պարտականությունը

Coatofarms_milՀՀ-ում 1988 թ. հոկտեմբերի 27-ին ընդունված «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի համաձայն զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար բժշկական ծառայություններն անվճար են՝ պետությունը պետք է հոգա բուժհաստատությունների կրած ծախսերը:

Continue reading

Leave a comment

Տեղի ունեցավ «Մարդու Իրավունքների Պաշտպանության Հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում» զեկույցի ներկայացումը

DSC036702014 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ «Մարդու Իրավունքների Պաշտպանության Հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում» զեկույցի ներկայացումը և քննարկումը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պայքարում է պատգամավորի հարազատին պատկանող ռեստորանից հնչող բարձր երաժշտության դեմ

KamelotԴեռևս 2013 թվականի նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի Ստելլա Առուստամյանը: Վերջինս կազմակերպությանն ուղղված դիմումում հայտնել է, որ իր բնակարանի ներքևի հարկում՝ շենքի բնակելի առաջին և նկուղային հարկերում գործում է «Կամելոտ» ռեստորանը:

Continue reading

Leave a comment