Կյանքի իրավունք

4-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհին 890.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին

Անահիտ ՊետրոսյանՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին:

Continue reading

Leave a comment

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվածների վրա քննիչի կողմից ճնշում գործադրելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի

DSC04704-300x200Հետազոտված ապացույցների առնչությամբ միջնորդություններ կամ դիրքորոշում ունենալու դատավորի հարցին ի պատասխան՝ մեղադրող Ս․ Խաչատրյանը հայտնեց, որ տուժողների, վկաների ու ամբաստանյալների նկատմամբ ճնշում գործադրելու մասին վերջիններիս ցուցմունքները նպատակ են հետապնդում հաղորդում ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն:

Continue reading

Leave a comment

Բժիշկները մահացած զինվորի գործով դատին մասնագիտական սոլիդարություն են դրսևորում

timthumb (7)Չնայած սրտի հիվանդություն չունեցող անձի մոտ սրտի զարկերի նորման պետք է լինի 60/90 կամ 60/100, 2015 թվականին բանակում մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործով դատաքննության ժամանակ վկա բժիշկները երեկ՝ դեկտեմբերի 6-ին, պնդել են, որ զինվորի մոտ արձանագրված 110 զարկը ևս համարվում է նորմալ: Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:

Continue reading

Leave a comment

Զինծառայող Գ. Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալները դատարան չէին ներկայացել

DSC04704-300x2002017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստին ամբաստանյալներ Հ․ Մուրադյանն ու Մ․ Ոսկանյանը չէին ներկայացել:

Continue reading

Leave a comment

Մահացած զինծառայող Ս. Մոսիյանի գործի քննությունը կշարունակվի

timthumb (7)Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը:

Continue reading

Leave a comment

Ս. Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը կարող էր վկայել սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին. նյարդաբան

timthumb (7)Զորակոչային հանձնաժողովի նյարդաբան Մելանյա Մնացականյանն իր ցուցմունքում նշեց, որ սրտի հիվանդություն չունեցող անձի սրտի զարկերը չպետք է գերազանցեն 85-ը, իսկ հուզված վիճակում գտնվող մարդկանց մոտ, ինչպիսիք են զորակոչիկները, այն կարող է հասնել 100-ի, բայց 110 զարկը, որն արձանագրվել է Ս. Մոսիյանի մոտ, արդեն կարող էր վկայել սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին:

Continue reading

Leave a comment

Վանաձորում ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն նա շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը

default (8)Տուժող կողմի տեղեկություններով Դավիթ Շահվերդյանը դեռևս շարունակում է զբաղեցնել մանկաբարձ-գինեկոլոգի իր պաշտոնը Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ ՀՀ Քննչական կոմիտեն որևէ քայլ չի ձեռնարկում կասեցնելու նրա մասնագիտական գործունեությունը մինչ նրա վերաբերյալ վճռի ուժի մեջ մտնելը:

Continue reading

Leave a comment

Զորակոչային հանձնաժողովի սրտաբանն անտեսել է զորակոչիկի ունեցած հիվանդությունները, ինչը վերջինիս մահվան պատճառ է դարձել

զինծառայող

Իրականացված փորձաքննությունների եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:

Continue reading

Leave a comment

Եվրադատարանը վարույթ է ընդունել 2010 թ. սպանված զինծառայողների գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած գանգատն ու հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը

pjimage (39)ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությանը հարցեր է ուղղել գանգատում նշված իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև պահանջել քրեական գործի շրջանակում իրականացված քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններն ու Կ. Այվազյանի զորակոչման վերաբերյալ փաստաթղթերը: Եվրադատարանի հարցերին պատասխանելու համար ՀՀ Կառավարությունը 16 շաբաթ ունի:

Continue reading

Leave a comment

Գյումրիում մահացած նորածնի գործով պատշաճ քննություն չի իրականացվում

small_file_3357_5018192Քրեական գործ հարուցելուց արդեն 18 ամիս է անցել, սակայն վարույթն իրականացնող մարմինը նորածնի մահվան հանգամանքերը դեռ ամբողջությամբ չի պարզել, իսկ փորձաքննությամբ պարզված հանգամանքների ուղղությամբ էլ քննություն իրականացնելու կամք չի դրսևորում:

Continue reading

Leave a comment

Արմավիրցի 4-ամյա Կարինեի մահվան համար դատապարտված բժիշկը ամբողջությամբ ընդունում է մեղքը և պատրաստ է նյութական վնասի փոխհատուցում տրամադրել

Անահիտ Պետրոսյան2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից նյութական վնասի փոխհատուցում են պահանջում:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժշկի պաշտպան Ե. Սարգսյանը չսպասեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը և լքեց դահլիճը

Արաբկիր-և-Քանաքեռ-Զեյթուն-դատարան (1)

Մինչ դատարանը խորհրդակցական սենյակում ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումն էր կայացնում, Ե. Սարգսյանը լքել էր դատական նիստի դահլիճը, ինչը դատարանը անհարգալից վերաբերմունք համարեց:

Continue reading

Leave a comment