Հակամարտություններից տուժածների իրավունքներ

«Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդես

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է բոլոր հետաքրքրված քաղաքացիներին «Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին, որի բացումը կկայանա  հունիսի 22-ին` ժամը 15:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:  Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ:

Continue reading

Leave a comment

Հայաստանն ունի 200-ից ավելի անհայտ կորած. այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է

Անհայտ կորածների միջազգային օրվա առթիվ օգոստոսի 30-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է արել անհապաղ ընդունել օրենք «Անհայտ կորածի մասին», քանի որ օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածների բազմաթիվ՝ իրավական, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ, այս մասին տեղեկանում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքից:

Continue reading

Leave a comment

«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը ավարտվել է, սակայն այն դեռեւս ԱԺ չի մտել

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրն է, որը Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները հստակություն են ուզում

Վանաձորում արդեն ավանդույթ է դարձել ի պաշտոնե հիշել անհայտ կորած զինծառայողի օրը: Քաղաքային և մարզային իշխանությունները պարտավորության նման այցելում են անհայտ կորած զինվորի հուշարձանին, ծաղկեպսակներ դնում, զորակցության խոսքեր ասում, նաև դրամական պարգևներ հանձնում հարազատներին:

Continue reading

Leave a comment

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռ ԱԺ չի մտել

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակման աշխատանքներն ավարտվել են 2011թ.-ի ապրիլին, սպասում է արդարադատության նախարարության հաստատմանը, որպեսզի դրվի Ազգային ժողովի քննարկման:

Continue reading

Leave a comment

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ներկայացումը թուրք և ամերիկացի երիտասարդներին

DSC00051-12011 թ. հուլիսի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց նպատակն էր հանդիպել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ծրագրեր են իրականացնում՝ ուղղված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական համագործակցության շրջանակներում:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորածների ճակատագիրն ունի հստակեցման կարիք

2011 թ. հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր:

Continue reading

Leave a comment

Երիտասարդ խաղաղասերների բրիգադ

brigade-nkar«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագիրն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Ադրբեջանի կոմիտեի, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» ՀԿ հետ համատեղ` Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Continue reading

Leave a comment

Ստեղծվել է աշխատանքային խումբ

Դեռևս 2005 թ-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել էր “Անհայտ կորածի մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որը պաշտոնական շրջանառութան մեջ էր դրվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից:

 

 

Continue reading

Leave a comment

Հակամարտության արձագանքը. ղարաբաղյան հակամարտության գոտում դեռևս խնդիր է ռազմագերիների, անհետ կորածների հարցը

Հայաստանում այս պահին կան ադրբեջանցի մեկ ռազմագերի և մեկ գերեվարված քաղաքացի: Ադրբեջանում կան 6 հայ ռազմագերիներ, իսկ ադրբեջանական բանտերում`5 հայ քաղաքացիներ:

Continue reading

Leave a comment

«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի մասնակիցների ամփոփիչ հանդիպում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ 2008 թ. օգոստոս ամսից իրականացնում է «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին ներգրավել խաղաղասիրական գործընթացներում, հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով  նպաստել նրանց դերի և արդյունավետ մասնակցության ընդլայնմանը:

Continue reading

Leave a comment

Հանդիպում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ

«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի շրջանակներում 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:

Continue reading

Leave a comment