Պացիենտների իրավունքներ

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

2016 թ. հունիսի 2-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատավճիռը, որով դատարանը մեղավոր ճանաչեց վերջինիս ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված  արարք կատարելու մեջ և յուրաքանչյուր երեխայի մասով պատիժ նշանակեց  2 տարի ազատազրկում, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ նշանակեց 3 տարի ժամկետով ազատազրկում, և զրկեց Ա. Պետրոսյանին մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով ևս մեկ դատական նիստ նշանակվեց

2016 թ. մայիսի 25-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատական ճառով հանդես եկավ տուժող Էրիկ Ամիրխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Continue reading

Leave a comment

2015 թ. հունիսի 16-ին Արմավիր ԲԿ ընդունված 3 և 5 տարեկան երեխաները մահացել են

Continue reading

Leave a comment

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով դատաքննությունը շարունակվում է

2016 թ. մայիսի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Վահե Խալաթյանի,  շարունակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող, Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկը շարունակում է չընդունել մեղքը

2016 թ. մայիսի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Վահե Խալաթյանի,  շարունակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող, Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով ևս երեք վկա կհարցաքննվի

2016 թ. ապրիլի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Վահե Խալաթյանի, կայացավ Արմավիր ԲԿ բժշկուհի Ա. Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Continue reading

Leave a comment

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բժշկի ապօրինություններից տուժած Հովհաննես Կաթրջյանի գործով ներկայացված վճռաբեկ բողոքը

վճռաբեկ դատարան-նկարՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ զբաղվում է բժշկի ապօրինություններից տուժած Հովհ. Կաթրջյանի իրավունքների պաշտպանությամբ:

Վերջինս 1985 թ.-ից ապրում է սրտի խթանիչ սարքով, երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում», վերջին դեպքում 8-10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարքի տեղադրման համար  վճարել է գնացուցակով նախատեսված գումարը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ տեղադրվել է 5 տարի 5 ամիս ժամկետ ունեցող սարք, ընդ որում՝ 2004թ.-ին տեղադրվել է արդեն իսկ օգտագործված սարք՝ չնայած սարքն արտադրող ընկերությունը չի նախատեսում դրա կրկնակի օգտագործումը: Կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանի կողմից:

Continue reading

Leave a comment

Դատարանը վճռել է՝ վերականգնել Ռուստամ Ղազարյանի խախտված իրավունքները

dat4Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ Ընկերության` Ռուստամ Ղազարյանի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը վերացնելու պահանջով:

Continue reading

Leave a comment

Դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի գործով ներկայացված հայցը

dat2015 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվեց Ռուստամ Ղազարյանի գործով՝ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցը:

Continue reading

Leave a comment

Ռուստամ Ղազարյանի գործով դատաքննությունն ավարտված է

Dat52015թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի, շարունակվեց «Ռուստամ Ղազարյանը՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի» գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Ռուստամ Ղազարյանի գործով դատաքննությունը վերսկսվեց

dat2015թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր Ռուստամ Ղազարյանի կողմից ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ ներկայացված հայցով վճռի հրապարակումը:

Continue reading

Leave a comment

Դատարանը մերժեց Հովհ. Կաթրջյանի գործով ներկայացված բողոքը

20140925110800qnnchakan-komite2015 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Արղամանյանի, շարունակվեց Հովհաննես Կաթրջյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment