Տեղաշարժի ազատություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենակի հայտարարությունը օգոստոսի 1-24 ընթացքում Երևան քաղաքում քաղաքացիների հանդեպ ոստիկանության աշխատակիցների բռնությունների վերաբերյալ

Դատապարտելում ենք ոստիկանության ապօրինի գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ և պահանջում ենք.

  • ՀՀ  ոստիկանապետից՝ անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ապօրինությունները,բռնությունները, ճնշումները, ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի անխափան իրականացումը
  • ՀՀ գլխավոր դատախազից՝ քննության առարկա դարձնել և քրեական գործ հարուցել քաղաքացիների նկատմամբ ապօրինի գործողություններ և բռնություններ թույլ տված  ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Continue reading

Leave a comment

ԳԱԼԱ-ի վարորդը ընդդեմ Ճանապարհային ոստիկանության

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է ԳԱԼԱ Հ/Ը լրատվական ծառայության վարորդ Արմեն Պետրոսյանի հայցն ընդդեմ ճանապարհային ոստիկանության:

Continue reading

Leave a comment

Երեխայիս քառասունքից հետո կզբաղվեմ գործի բացահայտմամբ. Լյուքս Ստեփանյանի հայրը ՊՆ-ի վերաբերմունքից վրդովված է

2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, վրդովված է Պաշտպանության նախարարության տված պարզաբանումից, թե երբ զինվորի հարազատներն ի նշան բողոքի փորձել էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ, ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները չեն խոչընդոտել։

Continue reading

Leave a comment

Սևան-Երևան մայրուղին զինավարժությունների երթուղի

Պատասխանից թերևս պետք է ենթադրել, որ Գեղարքունիքի և Տավուշի մարզի քաղաքացիները մինչ Սևան-Երևան մայրուղով խմբակային ենթևեկության մեկնելը, նախապես պետք է ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ձեռք բերեն հնարավոր զինվորական տեղաշարժերի մասին, հակառակ դեպքում՝ կարող են ենթարկվել ռազմական ոստիկանության և զինվորական ստորաբաժանումների կողմից անակնկալ շրջափակման:

Continue reading

Leave a comment

Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է

20130 Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների, հարազատների եւ համագյուղացիների կողմից զինված ուժերում շարունակական բնույթ կրող մահվան դեպքերի նկատմամբ 2013 մայիսի 18-ին կազմակեպված բողոքի ակցիայի ընթացքում Երեւան-Սեւան մայրուղում  երթը խոչընդոտել են ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության եւ զինվորական հատուկ ուժեր, ներառյալ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նպատակ ունենալով կանխել բողոքի այս ծայրահեղ միջոցը:

Continue reading

Leave a comment

ԳԱԼԱ-ի վարորդն ընդդեմ ՃՈ. տեղի ունեցավ նախնական դատական նիստը

Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դատարանին միջնորդել է որպես վկա դատարան վկայակոչել ԳԱԼԱ-ի 3 լրագրողներին, ովքեր ներկա են գտնվել տեղի ունեցած միջադեպին, բացի այդ նաև՝ ԳԱԼԱ-ի վարորդի կողմից թույլ տված խախտումը արձանագրած ոստիկանության ներկայացուցիչներին:

Continue reading

Leave a comment

«Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում». ըստ իրավապաշտպանի, Հայաստանի զինված ուժերում «հիվանդ վիճակ» է

Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ մարդիկ ի վերջո այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը: Մահացության դեպքերի շարանն ու դրանց շարունակականությունը, ըստ Սաքունցի, մարդկանց դրդում է դիմելու բողոքի ծայրահեղ միջոցների:

Continue reading

Leave a comment

Իրավապաշտպաններից ո՞ւմ հորդորով են զինվորի ծնողները որոշել դիակը բերել Երևան. Ա. Սաքունցը պահանջում է անուններ ներկայացնել

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի նման հայտարարությունը գնահատում եմ որպես ակնհայտ ապատեղեկատվություն, որովհետև ինքը պարտավոր է հիմնավոր փաստերի միջոցով անուն ազգանուն ներկայացնի և ամեն ինչ ասի. Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց իրավապաշտպան Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով երեկ տարածված տեղեկատվությանը, թե զոհված զինվոր Լյուքս Ստեփանյանի ծնողները նրա դին Երևան բերելու որոշումը կայացրել են ինչ-որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հորդորով։

Continue reading

Leave a comment

Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ

2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող  Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները:

Continue reading

1 Comment

ԳԱԼԱ հեռուստաընկերության վարորդն ընդդեմ ճանապարհային ոստիկանության

2013 թ. մայիսի 18-ին՝ ժամը 15:15-ին, ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նշանակված է ԳԱԼԱ հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանն ընդդեմ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործով նախնական դատական նիստ:

Continue reading

Leave a comment

Ճանապարհային ոստիկանության պետի հետ խոսելու պատրվակով բերման են ենթարկել քաղաքացուն

ԳԱԼԱ հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանը 2013 թ. մարտի 25-ին իր բնակարանում ճաշելն ավարտելուց հետո փորձել է գնալ աշխատանքի, սակայն ոստիկանները, առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու, շուրջ երեք ժամով ազատազրկել են նրան, իսկ նրան պատկանող VAZ 2106 մեքենան՝ երեք օր ապօրինի պահել ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում:

Continue reading

Leave a comment

Լոռու մարզից Երևան հասնելու համար քաղաքացիները խոչընդոտների չեն հանդիպել

2012 թ. մարտի 30-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների և տեղական ներկայացուցիչների կողմից իրականացված մոնիթորինգը վկայում է, որ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքների բնակիչները երթուղային միկրոավտոբուսներով անարգելք կարողացել են մեկնել Երևան:

Continue reading

Leave a comment