Իրավական ակտերի նախագծեր

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ թողնելու վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթը փոփոխվում է. ՀՔԱՎ-ն առաջարկներ է ներկայացրել դրա վերաբերյալ

առաջարկ-քր-օրՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «ՀՀ Քրեական օրենսգրքի 327.1 հոդվածի (Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 2018 թ. փետրվարի 13-ին առաջարկներ է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրագիր է ներկայացրել Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

2018 թ. փետրվարի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել հանրագիր, որով առաջարկներ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարությանը առաջարկներ է ներկայացրել գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ

1-605Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ

ՄԻՊ2017 թ. հուլիսի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

FireShot Pro Screen Capture #001 - '{{Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին}} - e-draft_am' - www_e-draft_am_projects_3602017թ․ օգոստոսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվող մի շարք կարգավորումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր դիրքորոշումը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատականները՝ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Картинки по запросу Օրենք«Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագիծը 2016 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր գնահատականները:

Continue reading

Leave a comment

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել

Картинки по запросу օրենքԱյսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել:

Continue reading

Leave a comment

Անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ

201310080309496Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրով սահմանված է Ռազմական օմբուդսմենի ներդրման անհրաժեշտությունը. Ծրագրի 115-րդ կետով որպես գործողություն սահմանված է Ռազմական օմբուդսմենի ստեղծումը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան:

Continue reading

Leave a comment

Քրեական արդարադատության շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացումը Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում

ՍԴ2015 թ. մարտի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, արձանագրելով

Continue reading

Leave a comment

«Խոշտանգում» հանցակազմը նոր սահմանմամբ. օրենքի նախագծի հետքերով

արդարադատության-նախարարության-IMG_5321-copy-440x293Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբանների կողմից բազմիցս է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքով «Խոշտանգում» հանցակազմի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի  կոնվենցիային անհամապատասխանության և օրենսդրական փոփոխությունների և լրացումների անհրաժեշտության խնդիրը:

Continue reading

Leave a comment

ՏԵՂԵԿԱՆՔ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասնակցության վերաբերյալ

Կարևորելով ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում առանձին պետական ծրագրի առկայությունը, որը կբխեր Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական կարիքներից և խնդիրներից` կազմակերությունը նախաձեռնել է Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի (հետայսու` Միջոցառումների ծրագիր) մշակման գործընթացում մասնակցությունը:

Continue reading

Leave a comment