Սեփական լրատվություն

Ոչ բժիշկները և ոչ էլ պետությունը չեն ընդունում կյանքի իրավունքի խախտման դիմաց փոխհատուցման՝ իրենց պարտավորությունը

 2018 թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը և դատաքննությունը համարեց ավարտված:

Continue reading

Leave a comment

Վանաձորի Արցախ պուրակում շինաշխատանքներ իրականացնողի ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել

Այսօր երրորդ կողմի ներկայացուցիչը Երևանում այլ դատական նիստ ունենալու պատճառով դատարան չէր ներկայացել, որի մասին տեղեկացրել էր դատարանին և խնդրել հետաձգել նիստը: Կողմերը չառարկեցին:

Continue reading

Leave a comment

Լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողներն իրենց մեղավոր չեն ճանաչում

Մինչ դատաքննության անցնելը Ն. Ավետիսյանի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը միջնորդեց տուժողին ի պահ հանձնել իրեղեն ապացույց համարվող նրա բջջային հեռախոսը: Կողմերը չառարկեցին, դատարանն էլ որոշեց բավարարել միջնորդությունն ու Ն. Ավետիսյանին տրամադրել նրա բջջային հեռախոսը՝ դատարանի պահանջով անհրաժեշտության դեպքում այն դատարան ներկայացնելու պայմանով:

Continue reading

Leave a comment

Սեփականության իրավունքի պահպանման պահանջը չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ

1000dramԱ. Չատինյանի կարծիքով՝ սեփականության իրավունքի պահպանման պահանջը որևէ ձևով չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ և այն նույնն է մնում՝ երկրում իրավիճակի փոփոխությունից անկախ:

Continue reading

Leave a comment

«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի բողոքը վերաքննիչը մերժեց. վճռաբեկ բողոք կներկայացվի

hq7202018 թ. հուլիսի 26-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը, Ք. Մկոյանի նախագահությամբ և Ա․ Սարգսյանի ու Ա․ Պողոսյանի մասնակցությամբ, մերժեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ՀՀ Վարչական դատարանի 2017 թ․ ապրիլի 6-ի որոշում-վճիռը։

Continue reading

Leave a comment

Մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի հարազատները չեն հավատում մահվան պատճառի պաշտոնական վարկածին

 Երեկ՝ հուլիսի 26-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի եղբոր՝ Սամվել Պետրոսյանի հետ՝ տեղեկություններ ստանալու նպատակով:

Continue reading

Leave a comment

2018թ. հունվարին առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը հունիսին զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել

 2018թ. հունվարին հոգեկան առողջության խնդիրներով ու գիշերամիզությամբ զորակոչված և զորակոչի հաջորդ օրվանից իսկ հարբուխի, ապա՝ թոքաբորբի պատճառով հոսպիտալացված Ս. Ք.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել:

Continue reading

Leave a comment

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը հետաձգվել է. դատավոր Ա. Գաբրիելյանը հիվանդանոցում է

Այսօր՝ 2018թ. հուլիսի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը հետաձգվել է դատավոր Ա. Գաբրիելյանի՝ հիվանդանոցում լինելու պատճառով:

Continue reading

Leave a comment

Վանաձորցի ծննդկանի մահվան գործով վկաներին բերման կենթարկեն դատարան

Այս դատական նիստին վկաների հարցաքննությունը պետք է շարունակվեր, սակայն վկաների մի մասը ծանուցումները չէր ստացել, մյուս մասն էլ ստացել, բայց չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը որոշեց բերման ենթարկել վերջիններիս, իսկ մյուսներին նորից ծանուցել:

Continue reading

Leave a comment

Դատախազը մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրել, դատավորն էլ պահում է կալանքի տակ. գյուլագարակցի երիտասարդի հարազատները դրանում դիտավորություն են տեսնում (Տեսանյութ, լուսանկարներ)

 2018 թ. հուլիսի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, հետաձգեց միայն տուժողի ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության քննարկումը:

Միջնորդությունը ներկայացրին պաշտպան Արշակ Մկոյանն ու այս դատական նիստին որպես ամբաստանյալի պաշտպան ներգրավված, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Continue reading

Leave a comment

Կասեցնել թուրք այլախոհի վերադարձը Թուրքիա

 2018 թ.-ի հուլիսի 20-ին Կազմակերպություն են դիմել  Թուրքիայի մեր գործընկերները՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացի Ջևրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր  անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Ջևրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր:

Continue reading

Leave a comment

Ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվողն արդարացվեց

 2018 թ. հուլիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացրեց ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Արման Հովսեփյանին:

Continue reading

Leave a comment