Սեփական
«Երկու սեռերի կարիքների արտացոլումը Վանաձորի մարզադպրոցների կողմից մատուցվող ծառայություններում և բյուջետավորման գործընթացում» զեկույցի ներկայացում
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու «Երկու սեռերի կարիքների արտացոլումը Վանաձորի մարզադպրոցների կողմից մատուցվող ծառայություններում և բյուջետավորման գործընթացում» ծրագրի արդյունքների ներկայացմանը:
Ծրագիրն իրականացվել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի աջակցությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանի մահվան կապակցությամբ
«Յավաշ-կամաց 2016» ամառային դպրոցը հետաձգվել է
Հարձակում մեր գործընկեր Մեդիալաբի վրա
Երեկ՝ օգոստոսի 7-ին, մեր բարեկամ Մեդիալաբը իրականացրեց իր քաղաքական ծաղրանկարների բացօթյա կենդանի ցուցահանդեսը Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում: Թեև ի սկզբանե պլանավորվել էր կազմակերպել մեկ-շաբաթյա ցուցահանդես փակ տարածքում, նախնական պայմանավորվածությունը չեղյալ էր համարվել հյուրընկալողի կողմից և Մեդիալաբը չէր կարողացել այլ տարածք վարձակալել Երևան քաղաքում, քանի որ դրանց սեփականտերերը վախենում էին միջոցառումը հյուրընկալելու հետևանքներից : Ի աջակցություն Մեդիալաբի, ցուցադրության այցելուները նաև կրել են ցուցանմուշներն իրենց վրա:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրում է տեղեկություններ ՝ 2016թ. հուլիսի 17-ից 31-ը և դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում հավաքագրում է տեղեկություններ՝ 2016թ. հուլիսի 17-ից 31-ը և դրան հաջորդած ժամանահատվածում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ դրանցից տուժածների և վկաների պատմություններ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ քարտուղարին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարին
Դիմում ենք միջազգային, միջպետական կառույցներին՝ ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անհապաղ ակտիվացնել իրենց ներկայությունը ՀՀ-ում՝ կանխելու համար իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները, ապահովելու համար ՀՀ-ում օրենքի գերակայության սկզբունքի իրականացումը, պահանջելու ՀՀ իշխանությունից՝ կատարելու մի բնագավառում վերցված միջազգային պարտավորությունները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է ՀՀ Ոստիկանության կողմից դրսևորվող լայնածավալ բռնությունները և ապօրինությունները
Խստորեն դատապարտում ենք ՀՀ Ոստիկանության ապօրինի գործելակերպը և պահանջում ենք ՀՀ Նախագահից և ՀՀ գլխավոր դատախազից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ոստիկանության բռնությունները, ապօրինությունները և ահաբեկվածության մթնոլորտի ձևավորումը Հանրապետությունում՝ խստիվ պահպանելով ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով սահմանված իրավական ընթացակարգերը և մարդու իրավունքները:
Խստագույնս պահպանել օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը
2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքի գործադրմամբ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը իր ողջ զինամթերքով գրավելուց և Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Նախագահի պաշտոնից հրաժարվելու, Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջների հրապարակումից հետո իշխանությունները, հանձինս իրավապահ մարմինների, կիրառեցին լայնածավալ գործողություններ՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների, համակիրների և ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ:
Պահանջում ենք, որ Ոստիկանությունը առնվազն ապահովի բերման ենթարկվածների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նրանց հարազատներին
Պահանջում ենք, որ Ոստիկանությունը առնվազն ապահովի բերման ենթարկվածների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նրանց հարազատներին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրում է տվյալներ՝ 2016թ. հուլիսի 17-ին ապօրինաբար ոստիկանության բաժիններ տարված անձանց վերաբերյալ
Դիմում ենք բոլոր նրանք, ովքեր տարվել են ոստիկանության բաժիններ կամ տեղեկություն ունեն բաժիններ տարված անձանց վերաբերյալ. նման տեղեկատվության տիրապետելու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Հունիսի 26-ը Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2016թ․հունիսի 24-25-ը Հռոմի Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ Ոստիկանությունն իրականացրեց աննախադեպ ոստիկանական հարձակումներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք ուղեկցվեցին ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերի կոպիտ խախտումներով։