Սեփական

Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության սանձարձակ և խուլիգանական բռնության մասին hայտարարություն

2016թ հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի Պապի այցելության օրը, ՀՀ ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։

Continue reading

Leave a comment

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ 2016թ. մայիսի 25-ին, ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ այսպես կոչված բարեփոխումներին ուղղված գործընթացը կարող է ունենալ որևէ նշանակություն, եթե դրանց արդյունքում ամբողջ ծավալով ընդունվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ-ին հասցեագրված բոլոր առաջարկությունները, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան փաստացի գործող կայուն քաղաքական մեծամասնության կողմից։

Continue reading

Leave a comment

Շարունակվում է անվճար իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին

imagesԶորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում եւ այլն:

Continue reading

Leave a comment

Կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու հարցում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մտահոգված է իրավասու մարմինների անտարբեր վերաբերմունքով կալանավոր Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի նկատմամբ:

Continue reading

Leave a comment

Դատապարտում ենք ոստիկանության հրապարակային և ցուցադրական բռնությունները քաղաքացիների նկատմամբ

Դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինությունները և գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետը և նրա տեղակալները, ինչպես նաև Երևանի ոստիկանապետը պետք է անհապաղ հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակը) հավաքագրում է տվյալներ 2016 թ-ի ապրիլի 1-ից լույս 2-ի գիշերը սկսված պատերազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց կորչելու, ռազմագերիներ գերության մեջ ընկնելու եւ զոհված անձանց զոհվելու հանգամանքների եւ պատճառների ուսումնասիրության, նրանց գտնվելու վայրի վերաբերյալ՝ համապատասխան պետական եւ միջազգային մարմինների հետ աշխատանքներ կատարելու նպատակով:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին

stimages

Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը, միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների վերաբերյալ

2016 թվականի ապրիլի 1-ից 2-ի գիշերը փաստացի վերսկսվել և ներկայումս շարունակվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողությունները: Հրթիռահրետակոծման են ենթարկվել նաև խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով սպանվել եւ վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի համար

Հայտեր չեն ընդունվում:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհիի անհետացման վերաբերյալ

2016 թվականի հունվարի 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող, Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհին կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ պետք է ազատ արձակվեր:

Փաստաբանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ճշտելով, որ նա Քրեակատարողական հիմնարկից համապատասխան ձևակերպումներ կատարելուց հետո դուրս է թողնվելու ժամը 12:00-ին, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ ժամը 11:30-ին, սակայն ՔԿՀ-ից հայտնել են, որ Ֆադհել Ռադհիի ընկերները եկել և դիմավորել են նրան:

Continue reading

Leave a comment

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուղերձը՝ Հայկական բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայկական բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, շարունակելով կատարել Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության ու տարածքային ամբողջականության ապահովման գործառույթները, անցած քսանչորս տարիներին ունեցել են բարեփոխումներ, բայց և այնպես, շարունակում են չլուծված մնալ մի շարք համակարգային խնդիրներ: Մեզ համար մտահոգիչ են, հատկապես, մահացությունների թվի աճը Զինված ուժերում, շարունակվող ներքին կանոնադրական խախտումները: Անհանգստացնող է առողջական խնդիրներ ունեցող անձանց զորակոչի ենթարկելու փաստը, ինչպես նաև Զինված ուժերում կոռուպցիայի առկայությունը:

Continue reading

Leave a comment

Դադարեցնել բռնությունները և ապօրինի քրեական հետապնդումները

2015 թվականի դեկտեմբերի 6-ի՝ Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված Սահմանադրության հանրաքվեի քվեարկության արդյունքների ակնհայտ կեղծումներից հետո ուժգնացել են ՀՀԿ-ական իշխանության հանդեպ ընդդիմադիր և քննադատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ հետապնդումները, բռնությունները և սպառնալիքները:

Continue reading

Leave a comment