Սեփական

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը՝ Բահրեյնի Թագավորության ձերբակալված քաղաքացուն ազատ արձակելու և նրա հնարավոր արտահանձնումը կասեցնելու պահանջի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ինտերպոլի միջոցով Բահրեյնի Թագավորության 25-ամյա քաղաքացու հնարավոր արտահանձման փաստով:

Continue reading

Leave a comment

Դադարեցնել իրավապաշտպան գործունեության նկատմամբ ակնհայտ ճնշումները

Վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից ձևավորվել է արատավոր պրակտիկա. հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված իրավիճակում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը պարզելու փոխարեն՝ քրեական հետապնդում հարուցել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ:

Հանցագործության մասին հայտնած անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում սուտ մատնության հանցակազմի հիմքով, որի շրջանակներում հաղորդում ներկայացրած անձանց ներգրավում են որպես վկա և հարցաքննում: Որպես հետևանք՝ հանցագործության զոհերը կամ հանցագործության մասին տեղեկություն ունեցող անձինք ստիպված են լինում ետ կանգնել հանցագործությունների վերաբերյալ իրենց պնդումներից` վախենալով իրենց իսկ նկատմամբ կամայական քրեական հետապնդումից:

Continue reading

Leave a comment

Բարեփոխումներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոլորտում. թաքնված վտանգներ

Այսօր՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծին:

Continue reading

Leave a comment

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

hayk kyurexՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված ճնշումներով, որն ուղեկցվում է ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելով և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով, որն էլ արտահայտվում է  ինչպես գերբեռնված խցային պայմաններում գտնվելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներով, այնպես էլ ոչ պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու փաստով:

Continue reading

Leave a comment

Դիտորդների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են

Ժամը 18:30-ի դրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրեթե բոլոր դիտորդների նկատմամբ ճնշումները ավելի են ուժեղացել, ինչը անհնար է դարձնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունը:

Continue reading

Leave a comment

Շարունակվում է անվճար իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին

images

Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում եւ այլն:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Ահարոնյանի գործողությունների վերաբերյալ

logoՀայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո ծավալված քննարկումներն ու գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելությունը հանրության կողմից, ցավոք, ընկալվում է որպես միակ ընդունելի վերաբերմունք:

Continue reading

Leave a comment

<<ՅԱՎԱՇ-ԿԱՄԱՑ>> 5-օրյա դպրոցի հայտերի ընդունման վերջնաժամկետը մոտենում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բացառիկ հնարավորություն գրականության և պատմության բնագավառում մասնագիտացող և մասնագիտացած երիտասարդների համար:

Continue reading

3 Comments

ՀՐԱՏԱՊ: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի

ՀՀ Ազգային Ժողովը  2015թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումը:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ «հանրաքվեի չեն կարող դրվել`

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է

սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին Գյումրու Թատերական հրապարակում կկայանա հանրահավաք՝ ուղղված սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության դեմ:

Continue reading

Leave a comment

Հայ-թուրքական երկխոսության խթանում. Յավաշ-Կամաց շարունակական դպրոց. նոյեմբերի 18-22

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ)  Վանաձորի գրասենյակը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Թուրքիայի (Ստամբուլ) կոմիտեի հետ համագործակցությամբ հայտարարում է դպրոցի մասնակցության մրցույթ՝ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 20 (յուրաքանչյուր երկրից՝ 10) երիտասարդ ուսուցիչների և ուսանողների համար:

Continue reading

Leave a comment

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ականատեսներին

logoՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում հորդորում է բոլոր նրանց, ովքեր ականատես են եղել 2015թ.  օգոստոսի 15-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից <<ԷՅՐ Արմենիա>> ընկերության համասեփականատեր Ա. Ավետիսյանի նկատմաբ կիրառված բռնությանը և կարող են տրամադրել տեղեկատվություն դեպքի մասին, ահազանգել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:

Continue reading

Leave a comment