Այլ
Կալանավորի պահման պայմանները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
2015 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ընթացքում հանդիպել է նաև Գևորգ Սաֆարյանին: Գևորգ Սաֆարյանը այցելության պահին հացադուլից դուրս էր եկել և տեղափոխվել էր նոր խուց։
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի հայտարարությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ
2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատությաննախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (այսուհետ Դիտորդական Խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» Քրեակատարողական Հիմնարկ(այսուհետ ՔԿՀ):
Հասմիկ Խաչատրյանի գործով ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործի վերաքննիչ բողոքի քննություն
Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին, կայանալու է Հասմիկ Խաչատրյանի գործով ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործի վերաքննիչ բողոքի քննությունը: Նախորդ նիստին Վերաքննիչ դատարանի դատավորները այնպիսի հարցեր հնչեցրին, որոնք կրկնակի զոհացրեցին Հասմիկին: Նրան մեղադրեցին նրան բռնարար հարաբերություններից ավելի շուտ չհեռանալու համար չհասկանալով այն տրավման, որ նա ապրել է 9 տարի տևած բռնությունների և խոշտանգումների հետևանքով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի ընդլայնված նիստի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի» վերաբերյալ
ԵՄ Ալգ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարվա ազատազրկում պահանջելը արտառոց նախադեպ է». Հայտարարություն
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դիրքորոշումը ՀՀ ղեկավարության կողմից ընդունված Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ
Շուրջ մեկ տարի է անցել Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու մտադրության եւ Եվրասիականտնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից, ինչը փաստորեն նշանակում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի՝ ԵՄ-Հայասատան գրեթե չորս տարվա ակտիվ եւ արդյունավետ բանակցությունների արդյունքում մշակված նախագծի նախաստորագրման խափանում:
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս – օգոստոս ամիսներին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ
Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս – օգոստոս ամիսներին սաստկացած զինված բախումների կապակցությամբ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար և անտեսում են մարդասիրական իրավունքի նորմերը:
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հյուսիսային Իրաքում ստեղծված օրհասական իրավիճակի կապակցությամբ
ԱլԳ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ
Օրերս մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՀԱՊ) պատվիրակների ժողովի անդամ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համակարգող Հրայր Մանուկյանի հանդեպ սույն թվականի հունիսի 30-ինՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից` հավաքագրման փորձի ընթացքում կատարվել են ապօրինի գործողություններ:
Հասարակական դիտորդների խումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ
Առաջին հաշվետվությունը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Ն.-ի առողջականվիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ն 2014թ. մարտի 15-ին ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ենթարկվել է վիրահատության՝ «աջ կրծքագեղձի արմատական հեռացում ըստ Madden», որից հետո 2014թ. ապրիլի 1-ին դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝ «C-r mammae dextrae p T3N2M0 3a փուլ, խառը բջջային տարբերակ, վիճակ կոմբինացված բուժումից հետո»: Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ով հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 6-րդ կետի` ըստ միջազգային TNM դասակարգման 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունները (անկախ տեղակայումից) հանդիսանում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: