Այլ
Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ:
Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր
Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի մայիսի 17-ին ավելի քան 100 երկրներում` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից:
Բաց նամակ. Պահանջում են չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումը
2014-2016 թթ. Գործողությունների ծրագրի նախագծի առաջարկությունների փաթեթ քաղաքացիական հասարակությունից
Եվրախորհրդարանը հաստատում է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը
Եվրախորհրդարանն ապրիլի 17-ի նիստում ընդունել է բանաձեւ, որով դատապարտում է Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները եւ կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Հայտարարություն. Բելառուսի ազգային պլատֆորմն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւին
Մենք՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներս, որ ներկայացնում ենք քաղաքացիական հասարակության ամենատարբեր կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ նախաձեռնություններ, դատապարտում ենք 2014թ.-ի մարտի 27-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բելառուսի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը եւ աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւին:
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակման մասին
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն եւ սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով:
ԱլԳ ՔՀՖ Ուկրաինայի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ուկրաինայի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, նկատի առնելով «Եվրամիություն-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ) քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների բաժանելու» եւ «ԱՀ քաղաքական մասն» առանձին վավերացնելու մասին առաջարկությունը, ինչը մենք տեխնիկապես անհնարին ենք համարում, ստիպված ենք հանդես գալ հետեւյալ հայտարարությունամբ։
Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական Դրամաշնորհ
ԱլԳ ՔՀՖ հայտարարությունը Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման վերաբերյալ
ԵՄ-ն պետք է առավելագույն դիվանագիտական ճնշում գործադրի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ զինված ուժերը Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու պահանջով՝ հակառակ պարագայում ԱՄՆ-ի հետ համատեղ Ռուսաստանի նկատմամբ կիրառելով տնտեսական կոշտ պատժամիջոցներ։
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում 2013թ. սկիզբ առած եւ 2014թ. շարունակվող քաղաքական հետապնդումների նոր ալիքի վերաբերյալ: