Այլ լրատվամիջոցներ
Սարի թաղի միջադեպի մասնակից-ոստիկանները բերման էին ենթարկվել դատարան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղաշարժվելն արժե 10․000-30․000 դրամ
Պահման պայմանները, բուժսպասարկումը, խտրականությունը խոցելի խմբերի նկատմամբ, մահվան դեպքերը, կոռուպցիոն ռիսկերը շարունակում են անհանգստացնել քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում անցկացնող դիտորդներին։ Դիտորդական խումբը, որում ընդգրկված են 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսօր ներկայացրեց 2016թ․ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները։
2016թ-ին ՔԿՀ–ներում 850-860 ինքնավնասման դեպք է գրանցվել. Արայիկ Զալյան
Ստացվում է, որ ՀՀ-ում պաշտոնատար անձինք կամ տղա երեխաներ չունեն, կամ նրանք առաջնագծում չկան. իրավապաշտպան
Մինչ օրս ՀՀ զինված ուժերում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ խաղաղ և ոչ խաղաղ պայմաններում մահացության որևէ դեպք գրանցված չէ (առնվազն 2007 թվականից), որևէ պաշտոնյայի զավակ չի ծառայել առաջնագծում և երրորդ՝ Ապրիլյան պատերազմում զոհվածների տվյալների ուսումնասիրությունն էլ վկայում է, որ առաջնագծում երբևէ պաշտոնյաների երեխաներ չեն ծառայել:
Հայաստանում բանտերը շատ արագ լցվում են
Մեզ մոտ հանցավորության պատճառները շատ են. թե խտրական վերաբերմունքը, թե տնտեսական դաշտի մոնոպոլիզացիան, թե առանձին խմբերի իրավական պաշտպանվածության խոցելիությունը: Դրա համար համաներումը ավելի բեռնաթափման միջոց է քրեակատարողական հիմնարկների համար, բայց մեր դեպքում շատ արագ նորից լցվում են, որովհետև դատարանները որպես խափանման միջոց անընդհատ կալանքն են կիրառում, իսկ արդարացնող վճիռները, որպես այդպիսին, շատ քիչ են:
Ոստիկանները Մարինա Պողոսյանին գաղտնի ձայնագրել են սեփական բնակարանում
«Կարող է իրականանալ անմեղ մի պահի»․ Մհեր Արշակյանը՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին
Սերժ Սարգսյանը փորձում է գտնել «քավության նոխազ»․ Արթուր Սաքունց
Տարկետման մասին օրենքը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր. Արթուր Սաքունց
Գյումրու 102-րդ ռազմաբազայի «բարդակին» լուծում չի տրվում… վտանգ կա թե ծառայողների և թե հարակից բնակիչների կյանքի համար
Հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է, որ հայկական կողմն այդքան ուշ է իմանում բազայում տեղի ունեցած միջադեպի մասին: «Իհարկե, նորմալ չէ, բայց խնդիրն այն է՝ ռուսական կողմը պարտավորություն ունի՞ հայտնելու, իրազեկելու ՀՀ իշխանություններին, որ նման հանցագործություն է եղել՝ չգիտեմ, պայմանագրով չեմ հիշում, որ նման դրույթ ամրագրված լինի։
Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր հիմնականում ՀՀ քաղաքացիներին. Սաքունց
«Սերժ Սարգսյանն իր այս ելույթում հիմնական ուղերձն ուղղում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասում է՝ պատրաստ եղեք, ոստիկանության հիմնական գործողություններն ուղղված են լինելու ձեր դեմ», – այսօր նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով երեկ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին Սերժ Սարգսյանի ելույթին։
Զինծառայողի մահվան գործով ՊՆ հրամանատարի ձերբակալությունը «նորություն էր». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Չապլին Մարգարյանի մահվան դեպքով հրամանատարի ձերբակալությունը «նորություն է»: Մեր զրույցում նա ասաց, որ նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ թերություններ էին բացահայտվել՝ տեխնիկական միջոցների ապահովման, ռազմամթերքի, վառելիքի, սննդամթերքի, կապի միջոցների ոլորտում անվտանգության մատակարարման պատասխանտուների նկատմամբ քրեական գործեր չհարուցվեին, չնայած նրան, որ բավարար փաստեր առակա էին: