Այլ լրատվամիջոցներ

Քոչարյանի մոտ մեղքի զգացումը առաջ կգա անհերքելի փաստերի հիման վրա

Artur-Saqunc-150x150

2008-ի մարտի 1-ը ընդամենը մեկ օր էր, բայց դրան նախորդած փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդած 5-6 ամիսների ընթացքում, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ընթացքում, ընտրությունների օրը, ընտրությունների արդյունքների կեղծումից հետո ինչ գործընթացներ են եղել, դրանք եղել են բացարձակապես խաղաղ բողոքի ցույցեր ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված։

Continue reading

Leave a comment

Իրավապաշտպանները հակադարձում են Քոչարյանի փաստաբաններին

Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

Իրավապաշտպաններն այսօր համոզված են՝ «Մարտի 1»-ի գործի քննության ընթացքում դեռ նոր մեղադրյալներ ի հայտ կգան, նոր քրեական գործեր կհարուցվեն, բայց կարևոր է, որ գործընթացն իրականացվի բացառապես օրենքի և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներով։ «Սա արդարադատության 30 տարվա հիվանդությունների բուժման, առողջացման գործընթաց պետք է դիտարկել», – հայտարարեց Արթուր Սաքունցը։

Continue reading

Leave a comment

Կոռուպցիան ունի նաև վերազգային դրսևորումներ, որոնք լուրջ մարտահրավեր են մեր ինքնիշխանությանը

Պետք է շարունակվեն հակակոռուպցիոն միջոցառումները նաև վերազգային կամ միջպետական բնագավառում:

Continue reading

Leave a comment

Ի՞նչ եք առաջարկում. նորից բազեականնե՞ր, նեոՀՀԿ-ականնե՞ր՝ սպիտակ վերնաշապիկներով, բերել արենա

 Ըստ Սաքունցի՝ այլընտրանք չկա՝ քաղաքական համակարգը ոչնչացված էր, քաղաքական կառույցները բոլորը մեծ առումով հպատակեցված էին իշխանությանը, և մտքի մրցակցություն չկար, հարմարվելու միտում էր միայն։ «Եթե իրենք միայն հարմարվողական կադրեր են պատրաստել, և չհարմարվողները գտնվում են քաղաքացիական դաշտում, ապա քաղաքական համակարգի թարմացումը առանց նոր դեմքերի, չհարմարվող, համարձակ դեմքերի, լուսավոր դեմքերի՝ հնարավոր չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Continue reading

Leave a comment

«Մի քիչ էլ զոռ տվեք մտածելուն, այլոց ու նաև սեփական պատմությունից դասեր քաղեք». Արթուր Սաքունց

00-9Եվ բոլոր ժամանակներում տարբեր հիմքով (ըստ քաղաքական հայացքների և մտքի, ըստ կրոնական համոզմունքների, ըստ էթնիկ պատկանելության, ըստ սեռային պատկանելության և այլն) խտրականությունը հանգեցրել է միմիայն դժբախտությունների, սպանությունների, պատերազմների, որոնք արվում էին հանուն պետության, հանուն ազգի փրկության և այլն։

Continue reading

Leave a comment

«Պուտինի իշխանությանն ավելի հոգեհարազատ էր Սերժ Սարգսյանի իշխանությունը». Արթուր Սաքունց

 Փանիկի դեպքերի պատճառը նախևառաջ անպատժելիության մթնոլորտն է: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողների զորավարժանքներին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Continue reading

Leave a comment

Բանակի ամենախոցելի օղակը զորակոչային բժշկական հանձնաժողովներն են․ փաստաբան

 2016 թվականից մինչև օրս էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ բանակից վաղաժամ ազատվել է 22 զինծառայող։ Նրանք բոլորը, կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի խոսքով, առողջական լուրջ խնդիրներ են ունեցել, բայց զորակոչվել են՝ հավանաբար թվաքանակի համալրման համար։

Continue reading

Leave a comment

«Ցեց Comics». Լույս է տեսել առաջին կոմիքսների ժողովածուն

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որը նաև գրքի առաջաբանի հեղինակն է, նշեց, որ նոր Հայաստանում էլ ծաղրանկարիչները կարևոր անելիքներ ունեն։

Continue reading

Leave a comment

Նոր իշխանությունները լեգիտիմ են, բայց չի փոխվել Ռուսաստանի իշխանությունների բնույթը. իրավապաշտպանը` Փանիկ գյուղի միջադեպի մասին

 Factor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ռազմաբազայից բացատրություն պահանջի: Սաքունցի խոսքով` անհրաժեշտ է նաև ծառայողական հետաքննություն, որ մեղավորները, հատկապես` հրամանատարության մակարդակով, կրեն իրենց պատիժը: «Հանրությունը պետք է իմանա` ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հետագայում նման` մեղմ ասած` արտառոց միջադեպեր չգրանցվեն:

Continue reading

Leave a comment

Ռուսական ռազմաբազան չի կարող միակողմանի գործողություններ կատարել առանց ՀՀ իշխանություններին տեղյակ պահելու. Արթուր Սաքունց

 Միայն ներողություն խնդրելով՝ հարցը չպետք է սահմանափակվի: Պետք է անցկացվի ծառայողական քննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործողությունների վերաբերյալ իրազեկում տրվի հայկական կողմին», – նշեց իրավապաշտպանը:

Continue reading

Leave a comment

Արթուր Սաքունց․ Համաներումը՝ որպես լավատեսության ապահովման ժամանակավոր գործիք

 Հեղափոխության արդյունքների իրականացման տեսակետից շատ կարևոր է մարդկանց մոտ անընդհատ լավատեսության ապահովումը, որին ուղղված քայլերից մեկը քրեական արդարադատության բնագավառում կարող է լինել համաներումը՝ որպես ժամանակավոր գործիք։

Continue reading

Leave a comment

Անպատժելիությունն ամենամեծ խնդիրն է խոշտանգումների գործերով

 «Բանտերում շարունակում են մնալ մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրները։ Առաջին պատճառը քրեական ենթամշակույթի չհաղթահարումն է։ Հիմա քաղաքական կամքն առկա է, բայց ՔԿ համակարգում կոռուպցիայի բացահայտման դեպքեր չունենք, գեթ մեկ կոռուպցիոն շղթա բացահայտված չէ»,-ասաց Արթուր Սաքունցը։

Continue reading

Leave a comment