Այլ լրատվամիջոցներ
«Ու՞մ համար եք այդ ծրագիրը գրում, քննարկում, եթե մարդիկ ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն հավատում»
Տարբեր մարդկանց հետ, այդ թվում նաև պետական ծառայողներ, անհատական հանդիպումների ժամանակ զրույցների ընթացքում, նաև անհատական նամակներով մեկ հարց են հղում, ԼԱՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆԵԼՈՒ, ԱԽՐ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ, ԱՅՍՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ: Բոլորը դժգոհում են ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻՑ:
«Պերմյակովն անհասանելի է, ո՞վ գիտի, թե որտեղ է նա»․ Ավետիսյանների սպանության գործով գանգատ կներկայացվի Եվրադատարան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ավետիսյանների սպանության գործով Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախապատրաստվում են գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ արձանագրվել են կոնվենցիայի խախտումներ։
«Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է». Շահեն Հարությունյանին քաղաքապետարանը դատի է տվել
Այսօր Վարչական դատարանում Շահեն Հարությունյանի դեմ Քաղաքապետարանի գործով առաջին նիստն էր: Երեւանի քաղաքապետարանի լիազորված անձի՝ Անդրանիկ Մուրադյանի միջնորդությամբ եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ ՀՀ վարչական դատարանում ներկայացված հայցն ընդունվել է վարույթ՝ ընդդեմ Շահեն Հարությունյանի՝ կապված «Հաց բերողի» մահվանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ:
Իրավապաշտպանները թերահավատ են, թե ՔԿՀ-երում դրական փոփոխություններ կլինեն
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նաև բանտերը դիտարկող անկախ խմբի անդամ է, ասաց, թե Դավիթ Հարությունյանը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) բարեփոխումներ իրականացնել:
Համակարգային ընդդիմությունը համակարգի մեջ է, ուրեմն՝ չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ. Սաքունցը չի պատրաստվում մասնակցել մրցույթին
«Մենք չենք վստահում իշխանությունների քաղաքական կամքին, որ պատրաստակամ է կոռուպցիայի դեմ պայքարելու: Որևէ գործողություն, որը կարվեր իշխանության կողմից, որը հույս կներշնչեր, որ կոռուպցիան կվերանա՝ չի եղել: Ավելին՝ հակառակ փաստեր ունենք, ի դեմս Միհրան Պողոսյանի՝ որպես պատգամավորության թեկնածու առաջադրելու և խմբակցության մեջ ներգրավվելու: Սա է իրողությունը և այս պայմաններում գնում ենք ի՞նչ անենք»,- ասաց Սաքունցը:
Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները. «Բուժվել է պետք, հիվանդ է ողջ պետությունը, լուրջ հիվանդ»
Այս պահին դեռ «Սասնա ծռերին» քաղբանտարկյալ չենք կարող համարել
Խնդիրը պետք է ուղղել ոչ թե «Սասնա ծռերի» դատապարտմանը կամ արդարացմանը, այլ թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, որ քո մոտ մարդկանց մի խումբ փորձ են անում այս պատային իրավիճակը հաղթահարել ուժային մեթոդով։ Եթե դու այդ հարցին չես մոտենում այնպես, որ դա իշխանության քաղաքականության հետևանքով է ստեղծվել՝ պատասխանատվությունդ հերքում ես։
«Անվտանգության խորհրդի կարգավիճակը` 2018թ. ապրիլի 18-ից հետո»
Շատ կարևոր թեմա է Անվտանգության խորհրդի կարգավիճակը` 2018թ. ապրիլի 18-ից հետո:
Պատկերացնենք այսպիսի սցենար:
Ինչու է ԵՄ դեսպանի հայտարարությունը «հոգեխանգարմունք» առաջացրել
Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ հայաստանյան ընտրական համակարգի մասին ելույթը փաստում է, որ Եվրամիությունը հետևողականորեն իր դիրքորոշումն է ներկայացնում այս հարցում: Հայաստանի իշխանությունը կարող է կամ հասկանալ դա, կամ չհասկանալ, կամ էլ փորձել դիմադրել: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քաղաքացիներից գանձված 1000 դրամները հետ վերադարձնելու պահանջով դիմել են դատարան
Սպառնալիքներ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին. իրավապահ մարմինների արձագանքը
«Ասում են ադրբեջանական ագենտ, բոլորս էլ գիտենք, թե նման որակում ինչու են օգտագործում: Դա օգտագործվում է նրա համար, որ ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների խախտման մասին դեպքերի մասին ենք բարձրաձայնում: Ասում են Վահան Մարտիրոսյաններ….այսինքն՝ անձը, որը զբաղվում է իրավապաշտպանությամբ, պիտակավորում են: Սա մեկ անձի կողմից տրվող որակավորում չէ, սա ձևավորված հանրային ընկալման հիման վրա ձևավորված որակում է: Սա օդից վերցված չէ, ձևավորվել է տարիների ընթացքում, հիմնականում իշխանության պրոպագանդայի արդյունքում»,- նշեց Սաքունցը:
«Անկախ դիտորդը» հրապարակեց ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը
«Անկախ դիտորդ» չորս հասարակական կազմակերպությունների դաշինքը այսօր հրապարակեց խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը, որի գլխավոր եզրահանգումներից մեկն այն է, որ վերջին ընտրություններին ևս տեղի ունեցավ «վարչական ռեսուրսների կազմակեպված և զանգվածային չարաշահում»: