Հայտարարություններ

Համերաշխության կոալիցիայի անդամները ողջունում են Արիֆ Յունուսի ազատ արձակումը և վերահաստատում են քաղաքական դրդապատճառներով կալանավորված ակտիվիստներին անվերապահ ազատ արձակելու կոչերը

Arif YunusՄենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամներս, մեծ ուրախությամբ տեղեկացանք Ադրբեջանի առավել հայտնի քաղաքական բանտարկյալներից մեկի՝ Արիֆ Յունուսի՝ առողջական խնդիրների բերումով ազատ արձակման մասին: 2015թ. նոյեմբերի 10-ին Բաքու քաղաքի Վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց` գործով ընթացող դատական լսումների ժամանակահատվածում տնային կալանքի տակ մնալու պայմանով: Թեև այս քայլը ողջունելի է, Արիֆ Յունուսի և նրա կնոջ ու համամեղադրյալ Լեյլա Յունուսի դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված գործով դատավարությունը շարունակվում է, և Լեյլա Յունուսը շարունակում է պահվել կալանքի տակ՝ չնայած իր առողջական վատ վիճակին: Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նաև Լեյլա Յունուսին, ինչպես նաև վերացնել զույգին մեղսագրվող մեղադրանքները և դատապարտումը և անվերապահ ազատ արձակել նրանց: Իրավապաշտպաններ և խաղաղության ջատագովներ Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվել են համապատասխանաբար՝ 2014 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին:

Continue reading

Leave a comment

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը

Logo_Citizen Observer

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ս.թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ գործի են դրվել իշխանությունների վարչական ռեսուրսներն՝ ազդելու քաղաքացիների մասնակցության և/կամ նրանց քվեի վրա, խնդրում ենք, որ անձնագրերի կամ այլ տվյալների հավաքագրման, կաշառքի բաժանման կամ խոստումների և այլ խախտումների դեպքերում ահազանգել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հետևյալ միջոցներով. 

Continue reading

Leave a comment

Անընդունելի ենք համարում Հանրայինը կրոնական նպատակներով օգտագործելը. հայտարարություն

tvՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվությանը ծանոթանալով՝ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հայտարարել է, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նախ և առաջ քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը, ու առաջարկել է կրոնական հաղորդումներ հեռարձակել: Հաղորդումների նպատակը ԱԺ փոխնախագահը բացատրել է հետևյալ կերպ. «աղանդների դեմ պայքարելու համատեքստում»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը պատասխանել է, որ «Հանրայինն ունի նման հնարավորություն և որ կփորձեն, որ նման հաղորդում լինի»:

Continue reading

Leave a comment

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը

Logo_Citizen ObserverՀարգելի քաղաքացիներ,

Ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, բացառությամբ երկու հոդվածի:

Continue reading

Leave a comment

Միջոցառում՝ նվիրված Եվրոպական կամավորական ծառայության(ԵԿԾ) նախկին կամավորներին

 

2015-ի հոկտեմբերի 16-ից 18-ը Վանաձորում տեղի կունենա Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) նախկին կամավորների ամփոփիչ հանդիպումը SALTO EECA-ի կողմից:

Continue reading

Leave a comment

<<ՅԱՎԱՇ-ԿԱՄԱՑ>> 5-օրյա դպրոցի հայտերի ընդունման վերջնաժամկետը մոտենում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բացառիկ հնարավորություն գրականության և պատմության բնագավառում մասնագիտացող և մասնագիտացած երիտասարդների համար:

Continue reading

3 Comments

ՀՐԱՏԱՊ: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի

ՀՀ Ազգային Ժողովը  2015թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումը:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ «հանրաքվեի չեն կարող դրվել`

Continue reading

Leave a comment

Հայտարարություն` իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումները և հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։

Մասնավորապես մեր մտահոգությունն ենք հայտնում «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումների և հետապնդումների սաստկացմամբ:

Continue reading

Leave a comment

Հայաստանում դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ

2015-9-eca-armenia-hakobianՀարկավոր է դադարեցնել  բողոքի խաղաղ ցույցերի խոչընդոտումը

(Բեռլին) Ինչպես այսօր հայտնել է «Հյումն Ռայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, 2015թ. սեպտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի կառավարության դեմ քննադատաբար տրամադրված անկախ քաղաքական կազմակերպության անդամներից մեկը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է

սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին Գյումրու Թատերական հրապարակում կկայանա հանրահավաք՝ ուղղված սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության դեմ:

Continue reading

Leave a comment

Հայ-թուրքական երկխոսության խթանում. Յավաշ-Կամաց շարունակական դպրոց. նոյեմբերի 18-22

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ)  Վանաձորի գրասենյակը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Թուրքիայի (Ստամբուլ) կոմիտեի հետ համագործակցությամբ հայտարարում է դպրոցի մասնակցության մրցույթ՝ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 20 (յուրաքանչյուր երկրից՝ 10) երիտասարդ ուսուցիչների և ուսանողների համար:

Continue reading

Leave a comment

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ:

Continue reading

Leave a comment