Մամլո հաղորդագրություններ
ՀՔԱՎ-ը Ոստիկանությունից տեղեկատվություն ստանալու պահանջով դիմել է դատարան
Մահացած զինծառայող Ս. Մոսիյանի գործի քննությունը կշարունակվի
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը:
Ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը կվերսկսվի
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կվերսկսվի ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը:
Լիա Միսակյանի մահվան գործով նիստը հերթական անգամ հետաձգվել է
2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան գործով 2017 թ. նոյեմբերի 29-ին նշանակված դատական նիստը չի կայացել: Այն հետաձգվել է պաշտպաններից մեկի միջնորդությամբ:
Զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկի պատճենն ստանալու պահանջով հայցի քննությունը կշարունակվի
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննությունը՝ վաղը
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննությունը:
Հաշմանդամության կարգ չստացած անձը պահանջում է անվավեր ճանաչել ԲՍՓ գործակալության որոշումը
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով հերթական նիստն է նշանակված
Տեղեկացնում ենք, որ 2017 թ.նոյեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Սարի թաղի ցուցարարների գործով վկաների հարցաքննությունը կշարունակվի
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործի քննությունը:
Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:
Լրագրող Արփի Մախսուդյանի գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 30-ին
Տեղեկացնում ենք, որ լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննության շրջանակում 2017թ. նոյեմբերի 10-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ին:
Լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննության շրջանակում դատական նիստ է նշանակված
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննությունը: