Համատեղ
Հայտարարություն «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի նախագահի և շահառուների վրա կատարված հարձակման կապակցությամբ
Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք՝
իրավապահ մարմիններից իրականացնել դեպքի պատշաճ, անկողմնակալ քննություն և իրավախախտներին ենթարկել պատասխանատվության,
պետական ու տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններից լինել անաչառ, արդար՝ պահպանելով օրենքի պահանջները, ինչպես նաև՝ հետևողական, որ նման միջադեպերի մեղավոր անձինք չխուսափեն պատասխանատվությունից:
Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից դատական համակարգի անարգումը և գործադրված բռնությունները
Խստորեն դատապարտում ենք 2017թ. հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք համարում ենք հրապարակային և անպատիժ ոտնձգություն դատական իշխանության անկախության նկատմամբ, հրապարակային պատժիչ գործողություն և ֆիզիկական և հոգեբանական ճնշում անձանց նկատմամբ իրենց քաղաքական հայացքների համար, մարդու արժանապատվությունը նվաստացնող հանցագործություն, հանրությանն ահաբեկման հրապարակային գործողություն:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը երկրում տիրող իրավիճակը քննադատաբար գնահատելու կարեւորության մասին
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2017թ. հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանությանը քննադատող գրառում կատարելուց հետո ստացել է մահվան մանրամասն նկարագրված սպառնալիքներ Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ կողմից: Լրատվության միջոցներով տարածվող հայտարարությունների հիման վրա ՀՀ իրավապահ մարմիններն սկսել են փաստի առթիվ ստուգման ընթացակարգ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:
Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին
70 հազար ընտրողի քվեարկությանը միջամտել են
Վերոնշյալը բացատրվում է նրանով, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում տասնյակ հազարավոր քաղաքացիների քվեարկությունը վերահսկվել է «օգնողի» ինստիտուտի կիրառման միջոցով ի օգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդության նախնական եզրակացություն
Քաղացիական հասարակությունը պահանջում է հետաքննություն իրականացնել վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումների փաստով. հայտարարություն
Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ
Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը
Նման գործելաոճը հատուկ է միայն ոստիկանական պետության գործիքակազմին, անհարիր է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, նպատակ ունի լռեցնել քաղաքացուն և վարկաբեկել քաղաքացիական գործունեությունը և չի համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ամենաբարձր մակարդակով արված հավաստիացումներին:
ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) մահվան կապակցությամբ
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։