Նորություններ

Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց

 Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:

Continue reading

Leave a comment

Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:

Continue reading

Leave a comment

Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց

«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Continue reading

Leave a comment

Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի

Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:

Continue reading

Leave a comment

Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ

 Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:

Continue reading

Leave a comment

Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին

Ô±Õ²Õ¡Õ¶Õ¤Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾ Ելփին գյուղի բնակիչները երեխաներին դպրոց Õ¹Õ¥Õ¶ ուղարկում Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:

Continue reading

Leave a comment

Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են

 Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:

Continue reading

Leave a comment

Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց

«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:

Continue reading

Leave a comment

ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորքերում կոռուպցիոն դրսևորումները «դուրս են ՀՀ ԱԱԾ-ի իրավասության շրջանակներից». ԱԱԾ պատասխանը

 ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»:

Continue reading

Leave a comment

Արթուր Սաքունց․ Քոչարյանին աջակցողները ավելի շատ կորուստներ կունենան վերաբերմունքի, կարծիքի, իմիջի առումներով, քան՝ ձեռքբերումներ

Արթուր Սաքունց․ Քոչարյանին աջակցողները Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ·Õ¡Õ¿ կորուստներ կունենան վերաբերմունքի, կարծիքի, Õ«Õ´Õ«Õ»Õ« առումներով, քան՝ ձեռքբերումներՔոչարյանը որևէ սպառնալիք չի կարող ներկայացնել քաղաքական տեսակետից, իսկ կրիմինալ ինչ-որ գործիքներով, կրիմինալ ռեսուրսների ներգրավմամբ խժդժություններ կամ ապակայունացնող գործողություններ կատարելու առումով դատապարտված է ձախողման։

Continue reading

Leave a comment

«Մարտիկ» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ պետք է ներգրավվել Սերժ Սարգսյանին․ Սաքունց

«Մարտիկ» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ պետք Õ§ ներգրավվել Սերժ Սարգսյանին․ Սաքունց «Մինչ այդ, երբ այս հարցը բարձրացնում էինք, քչերն էին ուշադրություն դարձնում՝ մեկ-երկու լրատվամիջոց, իսկ 2016 թվականի ապրիլից հետո, երբ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ այնտեղ 1 միլոն 200 հազար դոլարի չափ գումար կա և հիմնադրամն ունի ութ հոգի անձնակազմ, որոնք վարձատրվում էին «Մարտիկի» միջոցներով՝ շատ ավելի մեծ աղմուկ բարձրացավ»,-ավելացրեց իրավապաշտպանը։

Continue reading

Leave a comment

Որ դեպքում Մոսկվան կարող է միջամտել Հայաստանի ներքին հարցերին

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ինքը կարող է լինել քաղաքական կոնսոլիդացնող կենտրոն, ցույց է տալիս, որ իրենք ընդունել են իրենց կարգավիճակը, որ իրենք արդեն ընդդիմություն են, քանի որ նա չի ասում իշխանության կենտրոն։

Continue reading

Leave a comment