Նորություններ

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ լրացուցիչ փորձաքննության կենթարկվի

2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:

Continue reading

Leave a comment

Իշխանությունը կոռուպցիան գերադասում է պետության անվտանգության խնդիրների լուծումից

artur-sakunts-320x228Սաքունցի խոսքով՝ ռեսուրսները ոչ թե պետք է վատնել կամ ուղղել իշխանության կամ քաղաքական սահմանափակ խնդիրների լուծմանը, այլ հենց կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով արդյունավետ մարմնի ձևավորմանը: Որպես օրինակ, իրավապաշտպանը բերում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը:

Continue reading

Leave a comment

«Սպիտակի խնամքի տան» բնակիչը դատարանում պահանջում է վերականգնել իր գործունակությունը

IMG_1125«Սպիտակի խնամքի տան» անգործունակ ճանաչված բնակիչը դատարանում պահանջում է իրեն գործունակ ճանաչել և վերացնել իր նկատմամբ նշանակված խնամակալությունը:

Continue reading

Leave a comment

Նախկին զինծառայողին փոխհատուցում կտրամադրի Պաշտպանությա՞ն, թե՞ Ֆինանսների նախարարությունը. գործը դատարանում է

 2018 թ. մարտի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ 2017թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրացուցիչ տեղեկանքի առնչությամբ ՀՀ գլխավոր Դատախազության պարզաբանմանը

Այսինքն՝ կարող ենք պնդել, հաշվի առնելով նաև ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանման միջոցով բացահայտված ևս երկու մահացության դեպքը, որ 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում զինվորական ծառայության ժամանակահատվածում, մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 66 (որից 37-ը՝ պարտադիր ժամկետային ):

Continue reading

Leave a comment

«Ուղիղ 10 տարի հետո էլ ոչնչացվում է սահմանադրական կարգն՝ այս անգամ պետության օրենսդիր մարմնում». Արթուր Սաքունց

00-9Ուղիղ տասը տարի հետո վերստին, հրապարակավ, ցինիկ և անպատժելի կերպով ՀՀ կենտրոնում՝ Երևանում, ոչնչացվում է սահմանադրական կարգը, այս անգամ պետության օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում։

Continue reading

Leave a comment

ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա

Թե ինչպես է իրականացված քննչական գործողությունների քանակը նախաքննական գաղտնիք համարվում, պարզ չէ, իսկ ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ:

Continue reading

Leave a comment

Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով հայցը դատարանը մերժեց. լրացված

 Այսօր՝ 2018 թ. փետրվարի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:

Continue reading

Leave a comment

«Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն

 ՀՀ Գլխավոր դատախազությունը 2018 թ. փետրվարի 21-ին արձագանքել է «Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Լոռու մարզի դատախազություն:

Continue reading

Leave a comment

Դատախազության աջակցությամբ լուծվել է ամբաստանյալին նոր հանրային պաշտպան տրամադրելու խնդիրը

 Չնայած, որ դատախազությունը ամբաստանյալների դիմումները քննարկելու լիազորություն չունի, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը գերադասել է դիմումը դիմումատուին վերադարձնելու փոխարեն այն վերահասցեագրել գործը քննող դատարանին և այդ մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի միջոցով տեղեկացրել կալանավոր Գ. Խ.-ին:

Continue reading

Leave a comment

Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով հայցի քննությունը կսկսվի 2018 թ. մայիսի 18-ին

 ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը:

Continue reading

Leave a comment

Անպատժելիություն, անարդար դատական գործընթացներ, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներ ու ազատ արտահայտման իրավունքի խախտումներ Հայաստանում. «Amnesty international»-ը հրապարկել է 2017թ.-ի զեկույցը

 «Amnesty international» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2017թ.-ի զեկույցը:

Զեկույցում շեշտադրումներ են արվել Հայաստանում տիրող անպատժելիության, անարդար դատական գործընթացների, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների, արտահայտման ազատության նկատմամբ ճնշումներին, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վիճակին:

Continue reading

Leave a comment