Սեփական
ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐՈւՄ (Սոցիոլոգիական հետազոտություն)
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հերթական զեկույցը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարեկան հաշվետվություն – 2017
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ի գործունեության ամփոփ պատկերը՝ ինֆոգրաֆիկայի տեսքով:
Դրանում ներկայացված են Կազմակերպության գործունեությունը և գրանցած հաջողությունները՝ ըստ առանձին ուղղությունների:
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն
2017 թ.-ը չի առանձնացել հանրային միջոցառումների առատությամբ՝ ի տարբերություն 2015 և հատկապես 2016 թթ.-ի: Չնայած դրան՝ ոստիկանության կողմից բռնարարքներով և այլ ապօրինություններով ուղեկցվող գործողությունների բնույթը չի փոխվել:
2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին. զեկույց
Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա:
Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական և այլ տվյալներ:
«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ».2014-2017
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի հետ համագործակցությամբ այս տարվա մայիսին ՀՀ տարածքում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների (ԵՄ, ԵԱՏՄ) նկատմամբ:
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլումը 2016թ․ ՀՀ ընտրական օրենսգրքում և դրանց իրականացումը 2017թ. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ
«Անկախ դիտորդ»: Երևանի ավագանու ընտրություններ 2017թ. մայիսի 14. վերջնական զեկույց
Սույն զեկույցն ամփոփում է 60 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացված դիտորդության արդյունքները: Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:
«Անկախ դիտորդ»: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2017թ. ապրիլի 2: Վերջնական զեկույց
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ
Համաձայն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումների՝ 2017 թ. ապրիլի 2-ին քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ժամը 08:00-12:00 ժամանակահատվածում, նման դեպքեր նշված ժամանակահատվածում գրանցվել են դիտարկված տեղամասերի 51.2 %-ում: Հաջորդող ժամերին դեպքերի թիվը սկսել է նվազել՝ համապատասխանաբար ժամը 12:00-16:00 ժամանակահատվածի համար կազմելով 38.2 %, իսկ ժամը 16:00-20:00-ի համար՝ 28.1 %:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ կեսօրի դրությամբ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: Նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման զեկույց: ԱԺ ընտրություններ 2017
Ելնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ նախընտրական քարոզչության ընթացքում չի ապահովվել ՀՀ ԸՕ-ով սահմանված թեկնածուների, առաջադրված քաղաքական կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ, ուղեկցվել է վարչական ռեսուրսների շարունակական խախտումներով, որը չի կանխվել ՀՀ ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, որի հետևանքով կասկածի տակ է դրված ընտրությունների ազատ և արդար լինելը:
ՀՀ ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույց: 2017թ. մարտի 5-20: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել քարոզչության ընթացքում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների համար հավասար պայմանների ապահովման վիճակը ՀՀ ԸՕ պահանջներին համապատասխան, նպաստել ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը՝ քարոզչության մասնակիցների գործունեության և դրանց ընթացքում առաջացած խոչընդոտների վերհանման և ներկայացման միջոցով: