Զեկույց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների ընթացիկ զեկույցը՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -16.00-ի դրությամբ

verjin nkarԺամը 16:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել են 17.746 ընտրող:

Որոշ տեղամասերում մասնակիցների վերաբերյալ դիտորդների և հանձնաժողովի տվյալները տարբերվում են:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների զեկույցը հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -ի դրությամբ

new-piktochart_895_5a99be85233384387da2727835cc7cf6502a34d1 (1)Անընդհատ թարմացվում է

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն  է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և  թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:

Continue reading

Leave a comment

ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

pjimage (17)Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացրել է  Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ մշտադիտարկում:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք՝ Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ

ՄԻՊԱՌԱԾՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացրել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման 2015 թվականի ուսումնասիրություն: Նման ուսումնասիրություն Կազմակերպության կողմից իրականացվել է նաև 2014 թվականին, որի արդյունքներն ամփոփվել են 2015 թ. հուլիսին հրապարակված տեղեկանքում:

Continue reading

Leave a comment

Այրված, ծեծված ու խաբված. ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս

Beaten-Burned-and-BԱյս զեկույցն ամփոփում է տվյալները, որոնք ձեռք է բերել Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (ՄԳՄԻ, IPHR) կազմակերպության նախաձեռնած դիտորդական առաքելությունը 2016 հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Երևանում կատարած փաստահավաք աշխատանքի արդյունքում։

Continue reading

Leave a comment

Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը: Ուսումնասիրություն (2007-2015 թթ.)

БезымянныйՆերկայացվող զեկույցի ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով և վճիռների կատարման մեխանիզմների, և առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում և ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ:

Continue reading

Leave a comment

Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքներ 2014-2016

նկար2016 թ.-ի օգոստոսին Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որում առաջադրված խնդիրներից է եղել նաև պարզել հասարակության դիրքորոշումը Հայաստանի՝ դեպի Հյուսիս կամ Արևմուտք կողմնորոշման վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2014-2015 թթ.

իրավապաշտպանների զեկույցՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է <<Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2014-2015թթ.>> զեկույցը, որն ամփոփում է 2014 և 2015 թթ. իրավապաշտպանների վիճակը Հայաստանում, ինչպես նաև տրամադրում է լրացուցիչ տեղեկատվություն 2013թ. Հայաստանում իրավապաշտպանների վիճակը նկարագրող զեկույցում ներկայացված դեպքերի վերաբերյալ: Զեկույցում նաև ներկայացված է Հայաստանի ընդհանուր քաղաքական և քաղաքացիական իրավիճակը, այնքանով, որքանով այն ազդում է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների վրա:

Continue reading

Leave a comment

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ 2015 թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

US depԸստ սահմանադրության Հայաստանը երկրի ընտրովի ղեկավար և միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով) ունեցող հանրապետություն է: Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մեծամասնություն է կազմում և առաջնորդվելով Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ շարունակում է գերիշխող դիրք գրավել երկրի քաղաքական կյանքում: Երկրում 2013թ. անցկացվել են նախագահական, իսկ 2012թ.՝ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ), նախագահական ընտրությունները եղել են լավ կազմակերպված, սակայն ունեցել են թերություններ, այդ թվում՝ ոչ հավասար խաղի պայմաններ, քվեարկության օրը գրանցված որոշ լուրջ խախտումներ և ընտրական գործընթացի ամբողջականության (բարեվարքության) վերաբերյալ մտահոգություններ։

Continue reading

Leave a comment

ՄԱԿ Գլխավոր ասամբլեա. Հատուկ զեկուցողի զեկույցը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կատալինա Դևանդասը սույն հաշվետվությունը ներկայացրել է Մարդու իրավունքների խորհուրդ՝ Խորհրդի թիվ 26/20 բանաձևին համապատասխան: Զեկույցում ներկայացվում են 2015 թվականի մարտից ի վեր ձեռնարկված գործողությունները և հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքի թեմատիկ ուսումնասիրությունը:

Continue reading

Leave a comment

Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության առանձնահատկությունները Հայաստանում: Հիմնական թերությունները և բարեփոխումների անհրաժեշտությունը

zekuyc-tmramijocՈւսումնասիրության նպատակն է վերլուծել թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ ՀՀ-ում իրականացվող 11 քաղաքականությունը, գնահատել արդյունավետությունը, համեմատել այն միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող սկզբունքների և այլ պետությունների փորձի հետ, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձի ներդրման և կիրառման հնարավորությունները հանրապետությունում:

Թմրամիջոցեր գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության ուսումնասիրության նպատակով դիտարկվել և վերլուծության են ենթարկվել ոլորտը կարգավորող ՀՀ ներպետական հետևյալ իրավական ակտերը:

Continue reading

Leave a comment

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը

cover_hcav_rep_curveԶեկույցն ամփոփում է 2015 թվականի օգոստոսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերի միջոցով բացահայտվել է քաղաքացիների վերաբերմունքը իրավապահ մամինների գործունեության նկատմամբ:

Continue reading

Leave a comment